Դանաբուրան
Դանաբուրան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Մեծկերտ գյուղաքաղաքից հարավ, Արածանիի աջակողմյան վտակներից մեկի ձախ կողմում։
Գյուղ | ||
---|---|---|
Դանաբուրան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Մեծկերտի գավառակ | |
Այլ անվանումներ | Դանաբուռուն, Տանապուրան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62800 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳյուղի անվանումը նշանակում է «հորթերի մակաղատեղի»։
Անվանումենր
խմբագրելԳյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Դանաբրոն, Դանաբուռուն, Դանաբուրուն, Տանաբուռուն, Տանաբուրուն, Տանապերան, Տանապրան, Տանապուրան, Տանապուրուն։
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքը լեռնային էր։
Պատմություն
խմբագրելԸստ ավանդության այստեղ է գտնվել Անահիտի տաճարի մատաղացու հորթերի գոմերը։ Գյուղի տների մեծ մասը կիսագետնափոր և ուղղակի գետնափոր տներ էին։
Բնակչություն
խմբագրել1914 թվականին ուներ 25 տուն՝ 200 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԳյուղը հայտնի էր իր ծխախոտով[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 22
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն