Դանաբլյու
Դանաբլյու (դան․՝ Danablu)` կապույտ պանրի տեսակ` բորբոսով, որը պատրաստվում է Դանիայում[2] : Միջազգային անվանումն է ` Danish Blue: Նման է Ռոկֆորի, սակայն արտադրվում է կովի կաթից։
Դանաբլյու | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից, կապույտ պանիրներ և pasteurized milk cheese? |
Առաջացման երկիր | Դանիա |
Տարածաշրջան | Դանիա |
Կաթ | կովի կաթ և P. roqueforti? |
Սերտիֆիկացում | PDO[1] |
Danish Blue Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԿապույտ պանիրներն արտադրվում են Դանիայում արդեն մի քանի հարյուր տարի։ Դանաբլյու` կապույտ բորբոսով դանիական պանրի արտադրությունը սկսել է Մարիուս Բոելը Ֆյուն կղզում 1915 թվականին։ 1927 թվականին կապույտ պանրի արտադրմոն համար օգտագործվող կաթը ստանդարտացվել է։ Այդ պահից կապույտ բորբոսով պանիրների արտադրությունը մեծացավ, և այսօր դանաբլյուն հայտնի է ամբողջ աշխարհում։ 1922 թվականին դանաբլյուն գրանցվեց Եվրոպական Խորհրդի կողմից որպես պաշտպանված աշխարհագրական ծագում ունեցող պանիր, ինչը հաստատված է «PGI» (Protected Geographical Indication) նշանի շնորհմամբ։ Դա նշանակում է, որ պանիրն արտադրվում է միայն Դանիայում, որ նա օրենսդրականորեն պաշտպանված է այլ երկրներում արտադրվելուց։
Արտադրություն
խմբագրելԴանաբլյուի արտադրությունը բավականին աշխատատար գործընթաց է։ Կապույտ բորբոսի մշակաբույսի աճը պահանջում է մեծ քանակով թթվածին, ուստի պանրի մեջ պետք է անել շատ դատարկություններ (ճաքեր)` բորբոսի զարգացման համար։ Պանիրը ծակում են հատուկ հարմարանքով` երկար պողպատե ասեղներով, որոնք իրենցից հետո թողնում են շատ օդային խոռոճներ։ Դրանից հետո պանիրը հանգիստ են թողնում, որպեսզի բորբոսը կարողանա «շնչել»։ Բորբոսը զարգանում է գլխի կենտրոնից դեպի մակերես։ Պահանջվում է մոտ մեկ ամիս, որպեսզի բորբոսը սկսում է երևալ պանրի մակերեսին։ Նախքան պանիրը լքում է պանրի գործարանը, նրա մակերեսը լվանում են ու չորացնում։ Վերջապես, պանիրը կտրտում են պետկական չափի կտորների (եթե դա անհրաժեշտ է) և փաթեթավորում փայլաթիթեղի մեջ։ Ձյունաճերմակ պանիրը վառ հակադրություն է կազմում կապույտ բորբոսի հետ` հավասարաչափ ցրված ամբողջ կտրվածքով, ինչի համար Դանիայում այն անվանում են նաև մարմարե։
Տեսակներ
խմբագրելԿապույտ բորբոսով պանիրների հիմնական ծավալն արտադրվում է կովի կաթից։ Առկա են նաև տարբերակներ` պատրաստված ոչխարի կաթից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20170116172752/https://www.fsai.ie/uploadedFiles/About_Us/forums/artisan/PDO_PGI_TSG_Info_Note.pdf
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)