Դաման և Դիու (գուջարաթի՝ દમણ અને દીવ, պորտ.՝ Damão e Diu, անգլ.՝ Daman and Diu), Հնդկաստանի արևմուտքում գտնվող միացյալ տարածք։ Վարչական կենտրոնը Դամանն է։ Բնակչությունը 242.911 մարդ է[2] (միացյալ տարածքների շարքում 6-րդ տեղում է՝ 2011 թվականի տվյալներով)։

Դաման և Դիու
Դրոշ Զինանշան


ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի միութենական տերիտորիա և նախկին վարչա-տարածքային միավոր
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնԴաման
Բնակչություն243 247 մարդ (2011)[1]
Տարածք122 կմ²
Հիմնադրված էմայիսի 30, 1987 թ.
Սահմանակցում էԳուջարաթ
ՓոխարինեցԳոա, Դաման և Դիու
ISO 3166-2 կոդIN-DD
Ավտոմոբիլային կոդDD
daman.nic.in

Աշխարհագրություն խմբագրել

Մակերեսը 112 կմ² է (6-րդ տեղը միացյալ տարածքների շարքում)։ Տարածքը բաղկացած է երկու մասից. առաջին մասը (Դաման քաղաքը հարակից գյուղերով) գտնվում է մայրցամաքում և համարվել է կիսանկլավ Գուջարաթ նահանգի տարածքում, երկրորդը՝ Դիու կղզին է, որը գտնվում է գուջարաթյան Քաթհիյավար թերակղզուց հարավ։

Պատմություն խմբագրել

Մինչև 1961 թվականը, երբ Հնդկաստանը գրավել է այդ հողերը, ինչպես և Գոան, Դամանը և Դիուն պորտուգալական հողեր էին[3]։ Տարածքի նկատմամբ Հնդկաստանի ինքնիշխանությունը Պորտուգալիայի կողմից ճանաչվել է միայն 1974 թվականին։

Վարչական բաժանում խմբագրել

Վարչական առումով Դամանի և Դիուի միության տարածքը բաժանվում է երկու շրջանների.

Շրջան Տարածք,
կմ²
Բնակչություն,
մարդ. (2011)
Խտություն,
մարդ/կմ²
1 Դաման 72 190 855 2650,76
2 Դիու 40 52 056 1301,40
Ընդհանուր 112 242 911 2168,85

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 census of India
  2. «District Census 2011». Census2011.co.in. 2011. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Мартынов В. Л., Сазонова И. Е. «Там, где кончается земля и начинается океан». // geo.1september.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել