Դալիի տիեզերք (անգլ.՝ Dalí Universe), Սալվադոր Դալիի արվեստի գործերի և բրոնզե քանդակների հավաքածու, որը ճամփորդությունների միջոցով ներկայացվում է տարբեր երկրներում։ Հավաքածուն ներառում է բրոնզե քանդակներ, պատկերազարդ գրքեր, ապակե և ոսկե քանդակներ։ 2015 թվականին «Դալիի տիեզերք» միջազգային ցուցադրությունը կայացել է Շանհայում, 2016 թվականին եվրոպական շոուն տեղի է ունեցել Բելգիայի Լիեժ քաղաքում։ «Դալիի տիեզերք» ցուցադրության մշտական վայրը Փարիզի «Espace Dalí» տարածքն է։

Դալիի տիեզերք
Տեսակպատկերասրահ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԼամբեթ
ՀասցեCounty Hall, Belvedere Road, London, SE1 7BP
Հիմնադրվել է2000
Քարտեզ
Քարտեզ

«Դալիի տիեզերք» ցուցադրության անունն առաջացել է իսպանացի սյուռեալիստ Սալվադոր Դալիի աշխատանքների Լոնդոնի Սաուֆ բենքի կիսամշտական ցուցադրություններից հետո, որը 2010 թվականին փակվել է։

Պատմություն խմբագրել

 
Դալիի տիեզերքի մուտքը Լոնդոնի County Hall-ում

«Դալիի տիեզերքը» բացվել է 2000 թվականին Լոնդոնի County Hall-ում և զբաղեցրել է 3,000 մ2 տարածք։ Ցուցադրվել է շուրջ 500 աշխատանք, այդ թվում՝ 1935-1984 թվականների քանդակներ, գծագրեր, վիմագրություններ, ոսկյա և ապակե առարկաներ, դալիական շնչով ստեղծված կահույքի հավաքածու։

2008 թվականի նոյեմբերին «Դալիի տիեզերքը» կազմակերպել է Դալիի 12 նորաձև նմուշների աճուրդ, որի հասույթը տրամադրվել է «Նորաձևության թիրախում կրծքի քաղցկեղն է» բարեգործական կազմակերպության նախաձեռնած արշավին[1]։

2010 թվականի հունվարին ցուցադրությունը փակվել է՝ նպատակ ունենալով վերաբացվել Լոնդոնի մեկ այլ վայրում[2]։

Ցուցադրությունը ներկայացվել է տարբեր վայրերում, այդ թվում՝ Սինգապուրում, Թայբեյում, Շանհայում, Նյու Յորքում, Ֆլորենցիայում, Վենետիկում և Լիեժում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hilary Alexander (2008 թ․ նոյեմբերի 24), Designers get the Dali groove, Telegraph.co.uk, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին, Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին
  2. London's Dali Universe ... Moving to New Location, ArtDaily.org, 2010 թ․ փետրվարի 23, Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին
  3. 3,0 3,1 3,2 «Sculpture Stroll», Walk This Way, South Bank Employers' Group, Արխիվացված է օրիգինալից 11 January 2011-ին, Վերցված է 28 June 2016-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալիի տիեզերք» հոդվածին։