Գևորգ Քրիստինյան

հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժորա Գասպարյան (այլ կիրառումներ)

Գևորգ Քրիստինյան (Ժորա Հովսեփի Գասպարյան, հոկտեմբերի 2, 1934(1934-10-02), Թափադոլակ, Հայաստան - դեկտեմբերի 24, 2020(2020-12-24)[1]), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, թարգմանիչ։

Գևորգ Քրիստինյան
Ծննդյան անունԺորա Հովսեփի Գասպարյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1934(1934-10-02)
ԾննդավայրԹափադոլակ, Հայաստան
Վախճանվել էդեկտեմբերի 24, 2020(2020-12-24)[1] (86 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, գրականագետ և թարգմանիչ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱշխատավայրՀայֆիլմ և «Հայաստան» հրատարակչություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1934 թվականին, Արևիկ գյուղում (այժմ՝ Շիրակի մարզում)։ Ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը, ապա՝ Երևանի մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Հայաստանի միջնակարգ դպրոցներում, պաշտոնավարել համալսարանում՝ որպես դասախոս։ Եղել է Հայպետհրատի խմբագիր և «Հայֆիլմում»՝ գլխավոր խմբագիր։ Ստեղծել է քառասուն վավերագրական շարժապատկերների գրական նյութ։ 1990 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Եղել է Կալիֆոռնիայի հայ գրողների միության փոխնախագահը։

Հրատարակել է բանաստեղծությունների, պատմվածքների, գրականագիտական հոդվածների երկու տասնյակից ավելի ժողովածու։

Պոեզիայի հատընտիրը լույս է տեսել անգլերեն թարգմանությամբ[2]։

2015 թվականից Գլենդելում լույս տեսնող Կալիֆոռնիայի հայ գրողների միության «Տիր» պարբերականի գլխավոր խմբագիրն է[3]։

Մատենագիտություն խմբագրել

  • Բանաստեղծություններ, Ե., «Հայաստան», 1975, 84 էջ։
  • Շագանակենի (բանաստեղծություններ, պոեմներ), Ե., «Սովետական գրող», 1979, 124։
  • Լուսաբացներ կեսօրին (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1985, 112 էջ։
  • Նամակ Լոս-Անջելեսից (բանաստեղծություններ, պոեմներ), Ե., «Նաիրի», 1995, 123 էջ։
  • Արևատաղեր (բանաստեղծություններ, պոեմներ), Ե., «Նաիրի», 1999, 270 էջ։
  • Սիրո քարավան (բանաստեղծություններ), Ե., «Նաիրի», 1999, 136 էջ։
  • Անսա իմ ձայնին (բանաստեղծություններ), Ե., «Նաիրի», 2000, 278 էջ։
  • Գրականությունը հայրենիք է (գրական դեմքեր, գրաքննադատություն, մշակույթ, էսսե), հատոր 1, Ե., «Նաիրի»։
  • Գրականությունը հայրենիք է (գրական դեմքեր, գրաքննադատություն, մշակույթ, էսսե), հատոր 2, Ե., «Նաիրի»։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  • Ակոբիր Շարիֆի, Այսօրվա գործդ մի թողնիր վաղվան (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1983, 30 էջ։
  • Աֆրիկական գրողների վիպակներ ու պատմվածքներ, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 218 էջ։

Գրականություն խմբագրել

  • Խաչիկ Բադիկյան, Գևորգ Քրիստինյանը և նրա ստեղծագործական աշխարհը, Ե., «Նաիրի», 2013, 256 էջ։

Ծանաթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Վախճանվել է ամերիկահայ գրող Գևորգ Քրիստինյանը
  2. Արդի հայ քնարերգություն, Գիրք Բ, Սփյուռք, Ե., ՀԳՄ հրատ., 2010, էջ 89
  3. Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ