Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆրազբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Սադաթի Սաֆրազբեկյան (1900, Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1937), հայ ռազմական և պետական գործիչ, կարմիր բանակի դիվիզիային կոմիսար (1935), ԽՄԿԿ անդամ (1920

Գևորգ Սաֆրազբեկյան
Ծնվել է1900
ԾննդավայրԲռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ

Ավարտել է Լենինգրադի Ն․ Տոլմաչովի անվան ռազմաքաղաքական ակադեմիային կից բարձր քաղաշխատողների դասընթացները (19281922 թվականից ծառայել է Հայկական դիվիզիայի քաղբաժնում, այնուհետև եղել հեծյալ գնդի կոմիսար։ 1926 թվականին նշանակվել է Հայկական դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ։ 1928 թվականին՝ Միջինասիական ռազմական օկրուգի ավիացիոն բրիգադի քաղբաժնի, ապա՝ օկրուգի կազմհրահանգչական բաժնի պետ, քաղվարչության պետի տեղակալ։ 1931 թվականին Տաջիկստանում մասնակցել է հակաբոլշևիկյան ուժերի ճնշմանը։ 1932-1936 թվականներին էղել է Կարմիր բանակի գլխավոր քաղվարչության ավագ տեսուչ։ 1936-1937 թվականներին՝ ռազմաքաղաքական խորհրդատու խորհրդային բանակի քաղվարչությունում։

Պարգևատրվել է խորհրդային և մոնղոլական շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 256