Գևորգ Մեսրոպ

հայ բանասեր, պատմաբան

Գևորգ Մեսրոպ (Գևորգ Պողոսի Տեր-Մեսրոպյան) (մայիսի 12, 1881(1881-05-12)[1], Պարտիզակ, Hafik, Սիվասի մարզ, Թուրքիա[1] - սեպտեմբերի 30, 1948(1948-09-30)[1], Սոֆիա, Բուլղարիա[1]), մանկավարժ, պատմաբան, բանասեր, հասարակական գործիչ։

Գևորգ Մեսրոպ
Ծնվել էմայիսի 12, 1881(1881-05-12)[1]
ԾննդավայրՊարտիզակ, Hafik, Սիվասի մարզ, Թուրքիա[1]
Մահացել էսեպտեմբերի 30, 1948(1948-09-30)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա[1]
Մասնագիտությունուսուցիչ, պատմաբան, բանասեր և հասարակական գործիչ
ԱշխատավայրՉարխափան Սուրբ Աստվածածին վանք[1]

Կենսագրություն խմբագրել

Սովորել է ծննդավայրի Ներսես-Շուշանյան վարժարանում, ամերիկյան դպրոցում, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում (1899-1902), Արմաշի դպրևանքում (1905-1908)։ 1908-1922 թվականներին Մեսրոպն իբրև տեսուչ և մանկավարժ աշխատել է Կ․ Պոլսում, Ռոդոստոյում, Ատափազարում, դասավանդել հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, հայ մատենագրության պատմություն, աշխարհագրություն, հայ քաղաքակրթության և դիվանագիտական մտքի պատմություն։ Կ․ Պոլսում գլխավորել է հայկական պատրիարքարանի գաղտնի դիվանի գործունեությունը։ Մասնակցել է բազմաթիվ վիճակագրական և պատմական վավերաթղթերի կազմմանը։ 1922 թվականից գիտամանկավարժական և հրապարակախոսական գործունեությունը շարունակել է Բուլղարիայում։ 1923 թվականին Պլովդիվում հիմնել է «Մեսրոպյան ճեմարանը» (1925-1937 թվականներին՝ Սոֆիայում)։ 1937 թ. նշանակվել է Խասքովոյի ազգային վարժարանի տնօրեն։

Գևորգ Մեսրոպը հրատարակել է (կնոջ՝ Շաքե Մեսրոպի հետ) «Հայելի աշխարհի» (1937, Սոֆիա) գիտամանկավարժական պարբերաթերթը։ Աշխատություններից են «Քրիստոնէութեան մուտքն ի Հայս Ս. Գրիգոր Լուսաւորչէն առաջ» (1910), «Ուրարտու կամ Հայաստանի նախաբնիկները եւ իրենց քաղաքակրթութիւնը» (1911), «Պատմութիւն հայ եկեղեցւոյ» (հ․ 1-2, 1913-1914) դասագիրքը։ Նրա «Հայոց պատմութիւն» (տարրական և միջին 4 դասարանների համար) դասագիրքը օգտագործվել է սփյուռքի բոլոր դպրոցներում, ունեցել մի քանի հրատարակություն, հեղինակ է նաև «Հայոց պատմութիւն» (քննական, բարձր դասարանների համար, հ․ 1, 1914) և «Աշխարհագրութիւն պատմական Հայաստանի» (1924) դասագրքերի։

Մահացել է 1948 թվականի սեպտեմբերի 30-ին, Սոֆիայում։

Երկեր խմբագրել

  • Հայաստան, ԿՊ, 1919։
  • Հայկարան, Սոֆիա, 1931։

Գրականություն խմբագրել

  • Գէորգ Մեսրոպ (կենսագրական գիծեր), Սոֆիա, 1929։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 469