Գևորգ Հովնանյան (1923, Քիրքուք, Իրաք - սեպտեմբերի 24, 2009(2009-09-24)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ գործարար և շինարար, ով 1959 թվականին հիմնել է Հովնանյան ընկերությունը։ Նա մինչև իր հրաժարական տալը՝ 1997 թվականը, եղել է Հովնանյան ընկերությունների նախագահը և գործադիր տնօրենը[2]։ Չնայած որոշ ֆինանսական դժվարություններին և 2008-2009 թվականների տնտեսական ճգնաժամին, Հովնանյան ընկերությունը շարունակում էր 2009 թվականի սեպտեմբերին լինել ամերիկյան վեցերորդ խոշոր շինարարական ընկերությունը, ինչպես նաև հանդիսանում էր՝ խոշոր շինարարակն ընկերությունը Նյու Ջերսիում[2]։

Գևորգ Հովնանյան
Ծնվել է1923
ԾննդավայրՔիրքուք, Իրաք Իրաք
Մահացել էսեպտեմբերի 24, 2009
Մահվան վայրՆյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունգործարար և գլխավոր գործադիր տնօրեն

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Հովնանյանը ծնվել է 1923 թվականին Քիրքուքում, ներկայիս Իրաքի տարածքում։ Նա Իրաքում բնակություն հաստատած Ստեփան Հովնանյանի ծնված չորս որդիներից ավագն էր։ Ստեփան Հովնանյանը Քիրքուքում կառավարում էր շինարարական ընկերություն, որն կնքում էր պայմանագրեր տարածաշրջանի նավթային ընկերությունների հետ[2]։

Կարիերա խմբագրել

Հովնանյանը ընդունեց ընտանեկան շինարարական բիզնեսի ղեկավարման պատասխանատվությունը այն բանից հետո, որբ նրա հայրը հիվանդացավ։ Վերջին հաշվով ընկերությունում աշխատում էր ավելի քան 12 հազար մարդ[2]։ Սակայն 1958 թվականին Հովնանյանը ստիպված էր փախնել Միացյալ Նահանգներ իրաքյան հեղափոխությունից հետո, որի արդյունքում գահընկեց արվեց Իրաքի թագավոր Ֆեյսալ II-ը[2]։ Նրա ընտանիքի մեծ մասն էլ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։

1959 թվականին Գևորգը և նրա երեք եղբայրները՝ Հրայր Հովնանյանը, Ժիրայր Հովնանյանը և Վահագն Հովնանյանը կատարեցին 1000 դոլարի չափով ներդրում՝ 20 000 դոլարի վրա, որն նրանք պարտքով վերցրել էին Պիտեր Վոսբիկյանից, որպեսզի հիմնադրեն Հովնանյան ընկերությունը[2][3]։ 1969 թվականին Հրայր, Ժիրայր և Վահագն Հովնանյանները հեռացան ընկերությունից, ցանկանալով հիմնել սեփական ընկերությունները[3]։ Հովնանյանը և նրա ընկերությունը հեղինակություն ձեռք բերեցին վաճառելով ոչ թանկ բնակարաններ և թաունհաուսներ, որոնց մեծ մասը գնում էին երիտասարդ ընտանիքները[3]։ Սովորական երկննջանոց տունը, որն կառուցվել է 1980-ական թվականների սկզբին, Հովնանյանը վաճառում էր 30 000 դոլարով, քանի որ նա բացառել էր այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են՝ կոմունալ լողացող լողավազանները, որոնք այլ կառուցապատողներ օգտագործում էին պոտենցիալ գնորդներ գրավելու համար[3]։ 1983 թվականին New York Times-ին տրված իր հարցազրույցում Հովնանյանը բացատրեց իր փաստերը հօգուտ մարկետինգային ոչ թանկ տների․ «Կան սահմանափակ հնարավորություններ հանգստի համար, քանի որ մարդկանց մոտ ժամանակը քիչ է սոցիալականացման համար»[3]։

1989 թվականին Հովնանյան ընկերությունը կառուցել և վաճառել է ավելի քան 30 000 տուն և բնակարան[3]։ 1989 թվականից մինչև 2009 թվականները վաճառվել է ավելի քան 200 000 բնակելի տուն և բացի այդ ընկերությունը ընդլայնել է իր կառուցապատումը, ներառելով դրա մեջ նաև՝ էլիտար, միջին գնային արժեղությամբ և տարեցների համար տներ[3]։

1989 թվականին Գևորգ Հովնանյանը հեռացավ Հովնանյան ընկերության նախագահի պաշտոնից և նրան փոխարինեց որդին՝ Արա Հովնանյանը[3]։ Նա շարունակեց մնալ գլխավոր գործադիր տնօրեն մինչև վերջնականապես թոշակի գնալը՝ 1997 թվականը։ Սակայն նա շարունակում էր մնալ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ մինչև իր մահը՝ 2009 թվականը[3]։

Բարեգործություն խմբագրել

 
Հովնանյանը օգնել է կառուցել ի պատիվ իր մոր հիշատակի Սուրբ Ստեփանի հայկական եկեղեցին Էլբերոնում, Նյու Ջերսի

Իր կյանքի ամբողջ ընթացքում Հովնանյանը կատարել է մի շարք բարեգործական նվիրատվություններ, հատկապես ի աջակցություն Նյու Ջերսիի, Հայաստանի և հայկական սփյուռքի։ Բարեգործության մեծ մասը կենտրոնացվել է բժշկական հաստատությունների և հիվանդանոցների վրա։ Նրա բարեգործությամբ վերանորոգվել է Ալթոն Հովնանյանի անվան շտապ օգնության կենտրոնի տաղավարը և Ջերսի Շորի համալսրանաի Գ․ Հովնանյանի անվան մանկական հիվանդանոցը[2]։ Նա նաև նվիրատվություններ է կատարել Նյու Յորքի Պրեսկիպերյան հիվանդանոցին, որն ի պատիվ իր նվիրատուի անվանել է իր սրտաբանության մասնաբաժինը Գ․ Հովնանյանի անվամբ[2]։

Հովնանյանը Նյու Յորքում թաունհաուս է նվիրաբերել, ՄԱԿ-ի հայկական պատվիրակությանը։ Հովնանյանը նույնպես տուն է կառուցել Հայաստանի երկրաշարժի տուժածների համար[2]։

1986 թվականին Հովնանյանը կառուցել է Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին Էլբերոնյան շրջանում իր մոր հիշատակի պատվին[2][3]։ Եկեղեցու կառուցմամբ, նա իրականացրեց այն խոստումը, որն նա տվել էր, երբ 1950-ական թվականների վերջին փախնում էր Իրաքից[3]։

Ժառանգություն խմբագրել

Նա վերապրեց իր 60 ամյա կնոջը Սիրվարթին (Էմիլիին), դստրերին՝ Սոսսինե Նաջարյանին, Էսթո Բարրային, Լյուսի Քալիանին և Նադիա Ռոդիիգեսին և որդուն Արա Հովնանյանին[3]։ Նա նաև վերապրեց իր երկու եղբայրներին Հրայրին և Վահագնին, որոնք երկուսն էլ ապրում էին Միդլթաունում, Նյու Ջերսի, իրենց 13 թոռնիկների հետ[3]։

Նյու Ջերսիի շինարարների ասոցիացիայի նախագահ Մայքլ Հ. Քարմաթը Հովնանյանին անվանել է «արդյունաբերական ավանգարդ» նրա մահից հետո[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nj.com/news/index.ssf/2009/09/kevork_hovnanian_founder_of_re.html
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Willis, David P. (2009 թ․ սեպտեմբերի 24). «Homebuilder leaves legacy of philanthropy». Asbury Park Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Meier, Barry (2009 թ․ սեպտեմբերի 25). «Kevork S. Hovnanian, Construction Company Founder, Dies at 86». New York Times. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.