Գևորգ Հատիտյան
Գևորգ Նազարի Հատիտյան (ապրիլի 19, 1924, Հալեպ, Սիրիա - հունվարի 5, 1984, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։
Գևորգ Հատիտյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1924 |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Մահացել է | հունվարի 5, 1984 (59 տարեկան) |
Մահվան վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Սիրիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Կրթասիրաց վարժարան |
Մասնագիտություն | գրականագետ |
Աշխատավայր | Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1940 թվականին ավարտել է տեղի Կրթասիրաց վարժարանը։ Աշխատակցել է «Զարթոնք», «Արարատ» օրաթերթերին, «Հայ գիր», «Ծիածան», «Կայծ» գրական ամսագրերին։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան և բնակություն հաստատել Լենինական քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1963 թվականից ֆրանսերեն է դասավանդել Լենինականի միջնակարգ դպրոցներում։ Կյանքի վերջին տարիներին հայ գրականություն է դասավանդել Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1959 թվականին «Արագած» ալմանախում տպագրվել է Դանիել Վարուժանին նվիրված նրա ընդարձակ ուսումնասիրությունը։ Մահացել է Լենինականում[1]։
Գ. Հատիտյանի երկերի մատենագրություն
խմբագրել- Ռուբեն Սևակ (գրաքննադատական վերլուծության փորձ), Երևան, Հայպետհրատ, 1959, 87 էջ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 285.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Հատիտյան» հոդվածին։ |