Գևորգ Խանիկյան

հայ տնտեսագետ

Գևորգ Գուրգենի Խանիկյան (հոկտեմբերի 30, 1937(1937-10-30), Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1990), պրոֆեսոր (1995):

Գևորգ Խանիկյան
Ծնվել էհոկտեմբերի 30, 1937(1937-10-30) (86 տարեկան)
ԾննդավայրԿիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1959)
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1990)
Մասնագիտությունտնտեսագետ

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Խանիկյանը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 30-ին, Կիսլովոդսկ (Ռուսաստան) քաղաքում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը։ 1967-1982 թվականներին եղել է ԽՍՀՄ պետպլանին կից Պլանավորման և նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի բաժանմունքի վարիչ, 1982 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, 1999 թվականից, միաժամանակ՝ փոխտնօրեն[1]։

Աշխատանքները վերաբերում են տնտեսության և նրա ճյուղերի արդյունավետության գնահատման, արտադրական ծախսերի կառավարման, գիտատեխնիկական առաջադիմության ու ներուժի զարգացման, գիտության և արտադրական ինտեգրման հարցերին։

Երկեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  2. Ханикян, Геворк Гургенович (1988). Наука--производство: вопросы взаимодействия и управления (ռուսերեն). Изд-во АН Армянской ССР.