Գևորգ Ընտրունի

հայ իշխան

Գևորգ Ընտրունի (9-րդ դար - 9-րդ դար), հայ իշխան Արմինիա կուսակալությունում, Վասպուրական աշխարհի Ընտրունիք գավառի իշխանը, Ընտրունիների նախարարական տոհմից[1][2][3]։

Գևորգ Ընտրունի
Ընտրունիքի իշխան
9-րդ դարի սկիզբ - 9-րդ դարի երկրորդ կես
 
Ծննդյան օր 9-րդ դար
Վախճանի օր 9-րդ դար
Դինաստիա Ընտրունիներ
Քաղաքացիություն Արմինիա կուսակալություն
Հայր անանուն Ընտրունի

Կենսագրություն խմբագրել

852 թվականին մասնակցել է Վասպուրականի գահերեց իշխան Գուրգեն Արծրունու պատերազմին ընդդեմ Բուղայի[2], իր եղբայրներ՝ Հիսեի և Սահակի հետ գլխավորել է Ընտրունյաց գունդը՝ Արյան լճի ճակատամարտում, որտեղ արաբները պարտություն են կրել և դիմել փախուստի[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Գ. դ.
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 456․
  3. 3,0 3,1 «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 726.