Ընտրունիներ

հայ իշխանական տոհմ

Ընտրունիներ, Ընտրունիք, հայ իշխանական տոհմ։

Հիշվում են 774– 775-ին արաբական խալիֆայության դեմ հայերի պատերազմի ժամանակ։ 775-ին Արճեշի ճակատամարտում զոհված չորս իշխաններից երեքը Ընտրունիներից էին։ Հիշատակվում են նաև IX–X դդ.: Թովմա Արծրունին վկայում է, որ Ընտրունյաց Արտավազդը, Վահրամը, «եօթն հարազատօք և զօրոք իւրեանց» օգնել են արաբական տիրապետության դեմ պայքարող Հայոց իշխան Բագրատ Բագրատունուն։ Բուղայի դեմ կռիվներում Վասպուրականի իշխան Գուրգեն Արծրունու բանակում Ընտրունիներից նշանավորվել են Գեորգ և Հիսե իշխանները։ Ղ. Ինճիճյանը իրավացիորեն Ընտրունիներին համարում է Տրունիներ կամ Տքրունիք նախարարական հնագույն տոհմի շառավիղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 112