Գևորգ Զեննե, հայ դերասան։

Գևորգ Զեննե
ԾննդավայրԿ. Պոլիս
Մասնագիտությունդերասան

Ծնվել է Կոստանդնուպոլսում, որտեղ ստացել է ուսումը։ 1846 թ. մտել է Հովհաննես Գասպարյանի կազմակերպած հայտնի Արամյան թատրոնի խմբի մեջ և մոտ քսան տարի խաղացել է այդ խմբում։ Կատարել է բացառապես կանացի դերեր, դրա համար էլ կոչվել է Զեննե, որ պարսկերեն նշանակում է «կին»։ Արամյան խմբի հետ եկել է Կովկաս, մասնակցել խմբի ներկայացումներին Թիֆլիսում, Երևանում և այլ քաղաքներում։ Վերադառնալով Պոլիս՝ շարունակել է բեմական գործունեությունը և մահացել խոր ծերության հասակում, 1870-ականների վերջերին[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 329-330.