Գևորգ Դանիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Բալաբեկի Դանիելյան (մայիսի 5, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (2004): Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական։
Գևորգ Դանիելյան | |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
---|---|
Մասնագիտություն՝ | իրավաբան և պետական ծառայող |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | մայիսի 5, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
Կրթություն
խմբագրել- 1975-1983 - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
- 1987 թ. - ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1977-1979 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1988-1990 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս
- 1989-1992 թթ. - ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերություններում հսկողության բաժնի պետ։
- 1992-1996 թթ. - Հրազդանի միջշրջանային դատախազ։
- 1996-1999 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության բաժնի դատախազ։
- 2000-2004 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ։
- 2004-2007 թթ. - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
- 2007 թ. մայիսի - ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
- 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար[1]։
- 2010 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։
- 2011 թվականից ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական է։
- 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[2]։
Գիտական գործունեությունը
խմբագրել- թեկնածուական ատենախոսություն – «Տեղական իշխանության մարմինների դերն օրինականության ամրապնդման ոլորտում», 1987 թ., նախկին ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտ
- դոկտորական ատենախոսություն - «Վարչական արդարադատության կայացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», 2004 թ., Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման ակադեմիա։
- 1998 թվականից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։
- 2008 թվականից՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր։
- 2013 թվականից՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ
Հասարակական գործունեություն
խմբագրել- 2011 թվականից - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ։
- 2011 թվականից - «Սահմանադրական իրավունքի կենտրոն» Հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ։
- 2012 թվականից - ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի անդամ։
- 1998 թվականից - Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ։
- 2009 թվականից - «Հայ իրավաբանների ասոցիացիա» Հ/Կ անդամ
- «Օրինականություն», «Օրենք և իրականություն», «Պետություն և իրավունք», «Ղարաբաղի դատական իշխանություն» գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ
- Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
Երկեր
խմբագրել- Վարչական պատասխանատվությունը, Երևան, 2002։
- Տնտեսական գործունեության դեմ ուղղված զանցանքների և հանցագործությունների քննության ու որակման հիմնախնդիրները, Երևան, 2003։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (2004)։
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2006)։
- Պարգևատրվել է մի շարք կառավարական մեդալներով և շնորհակալագրերով։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՆախորդող Դավիթ Հարությունյան |
ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյան հունիսի 2007 - 9 դեկտեմբերի 2010 թ. |
Հաջորդող Հրայր Թովմասյան |