Գևորգ Աքիմյան
հայ հասարակական գործիչ, թարգմանիչ
(Վերահղված է Գևորգ Աքիմյանցից)
Գևորգ Սողոմոնի Աքիմյան (1829[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1911[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ հասարակական գործիչ, թարգմանիչ։
Գևորգ Աքիմյան | |
---|---|
Ծնվել է | 1829[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1911[1] |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1846)[1] և Տարտուի համալսարան (1852)[1] |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և թարգմանիչ |
Կենսագրություն խմբագրել
1838-1843 թվականներին սովորել է տեղի գիշերօթիկ դպրոցում, Լազարյան ճեմարանում (1844-1846 թթ.), Դորպատի համալսարանի բնագիտության բաժնում (1848-1852 թթ.)։ Դորպատ է տարել Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ձեռագիրը, մասսայականացրել ուսանողների շրջանում, իսկ 1858 թվականին Հովսեփ Փոնդոյանի հետ հրատարակել Թիֆլիսում։ Պաշտոնավարել է Թիֆլիսի փոստ-հեռագրատանը, եղել Ներսիսյան դպրոցի հոգաբարձու։ Հայերենի է թարգմանել գերմաներեն մանկական գրականության նմուշներ[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Գևորգ Աքիմյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աքիմյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 165)։ |