Գրոս Լեսեն

բնակավայր Գերմանիայում

Գրոս Լեսեն (գերմ.՝ Groß Lessen ), բնակավայր Գերմանիայի Դաշնության Ստորին Սաքսոնիա նահանգի Դիփոլցի մարզի Զուլինգեն քաղաքում։ Ունի 640 բնակիչ։

Բնակավայր
Գրոս Լեսեն
Groß Lessen
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Երկրամաս[[Ստորին Սաքսոնիա]]
ՔաղաքապետՖրիդհելմ Հարթկամփը
Մակերես23,85 կմ²
ԲԾՄ42 մ
Խոսվող լեզուներգերմաներեն
Բնակչություն640 մարդ
Խտություն27 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ04271
Փոստային ինդեքս27232
Փոստային դասիչ27232
Գրոս Լեսեն (Գերմանիա)##
Գրոս Լեսեն (Գերմանիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Գրոս Լեսենը գտնվում է Զուլինգեն քաղաքից 4,5 կիլոմետր հեռավորության վրա դեպի հարավ- արևմուտք։ Սահմանակից է Քլայն Լեսեն (գերմ.՝ Klein Lessen), Ռաթլոսեն (գերմ.՝ Rathlosen), Վոլշտրեկ (գերմ.՝ Wohlstreck), Շվերինգհաուզեն (գերմ.՝ Schweringhausen), Ֆարել (գերմ.՝ Varrel) և Վերբլեք (գերմ.՝ Wehrbleck) բնակավայրերին։ Արևմուտքում Քլայն Լեսենից բաժանվում է Քլայն Աուէ (գերմ.՝ Kleine Aue) գետակով, որը հանդիսանում է Գրոս Աուէ գետի ձախ վտակը։

Պատմություն խմբագրել

Գրոս Լեսենը հանդիսանում է Զուլինգեն քաղաքի հինգ ամենահին բնակավայրերից մեկը։ Սակայն որպես վարչական տարածք հաստատված է 1974 թվականի մարտի 1-ից[1]։ 2016 թվականին Գրոս Լեսենը նշում է իր 750- ամյակը[2]։ Գրոս Լեսենի ղեկավարն է Ֆրիդհելմ Հարթկամփը[3]։

Տնտեսական կառուցվածք խմբագրել

 
Տարրական դպրոց
 
Գրացկե հացի փուռ
 
Հրշեջ կետ

Գրոս Լեսենը ունի տարրական դպրոց, որտեղ սովորում են աշակերտներ նաև հարակից բնակավայրերից։ Ունի կամավոր հրշեջ ջոկատ, սպորտային ակումբ, կամավոր երկրապահ ջոկատ, հրաձգարան, գյուղական ակումբ և երգչախումբ։

Ճանապարհային դիրք խմբագրել

Գրոս Լեսենը ունի հարմար ճանապահային կապվածություն։ Նրանից 39 կիլոմետր դեպի արևմուտք անցնում է համար 1 գլխավոր մայրուղին։ 3 կիլոմետր դեպի հյուսիս- արևելք անցնում է Բասումը Զուլինգենին կապող համար 61 մայրուղին, իսկ 0.5 կիլոմետր դեպի հարավ՝ համար 214 մայրուղին, որը կապում է Դիփոլցը Նիմբուրգին։ Գրոս Լեսենում փողոցները չունեն անուններ, որն էլ ստեղծում է մի շարք անհարմարություններ փոստատարների, առաքիչների և այցելուների համար։ Գրոս Լեսենում կա երկաթուղային կայարան Նինբուրգ-Զյուլինգեն գծի վրա, որը կառուցվել է 1923 թվականին, սակայն նրա մի հատվածը (Զուլինգեն-Դիփոլց) այժմ նախատեսված է միայն բեռնափոխադրումների համար, իսկ կայարանի շենքը հանդիսանում է մասնավոր սեփականություն։

Տնտեսություն խմբագրել

Գրոս Լեսենում հիմնականում զբաղվում են մենատնտեսությամբ։ Բնակավայր ունի հացի փուռ, դարբնոց, փայտամշակման արհեստանոց։ Կան ֆերմերային տնտեսություններ, որոնք զբաղվում են հողագործությամբ, ձիաբուծությամբ, խոզաբուծությամբ։ Մասնագիտությունները հիմնականում հանդիսանում են ընտանեկան, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statistisches Bundesamt (Hrsg.): Historisches Gemeindeverzeichnis für die Bundesrepublik Deutschland. Namens-, Grenz- und Schlüsselnummernänderungen bei Gemeinden, Kreisen und Regierungsbezirken vom 27. 5. 1970 bis 31. 12. 1982. W. Kohlhammer GmbH, Stuttgart und Mainz 1983, ISBN 3-17-003263-1, S. 189.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  3. Ortsrat Groß Lessen

Արտաքին հղումներ խմբագրել