Գրիչք
Գրիչք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատ գետի հովտում, Շամբ Կարնո լճակի հյուսիսային կողմում։
Գյուղ | ||
---|---|---|
Գրիչք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Գրիչկ, Կիրինճք, Կիրինչ, Կրինճք, Կրինչք, Կրիչկ, Կրիչք, Տրճիկ, Քիրինջ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԲնակիչները կոտորվել կամ տեղահանվել են 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1880-ականներին ուներ 63 տուն, որից 50-ը՝ 591 բնակչով՝ հայեր։ 1912 թվականին ուներ 100 տուն, որի մեծամասնությունը հայեր էին։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, հյուսնություն և որմնադրությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳրիչքն ուներ Քրիստափոր Թագավոր անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր հայկական վարժարան, որն 1914 թվականին ուներ 50 տղա և 10 աղջիկ աշակերտ[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 965
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն