Գրիշա Լևոնի Բաղիյան (ապրիլի 1, 1953(1953-04-01), Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Ղարաբաղյան շարժման մասնակից։

Գրիշա Բաղյան
Ծնվել էապրիլի 1, 1953(1953-04-01) (71 տարեկան)
ԾննդավայրՏումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1976)
Մասնագիտությունանասնաբույժ,անասնաբուժական գիտությունների դոկտոր։
Կուսակցությունանկուսակցական

Կրթություն խմբագրել

1970-1976թթ. - ք. Երևան, Անասնաբուծական-Անասնաբուժական ինստիտուտ[1], անասնաբուժական ֆակուլտետ,

  • 1985-1988թթ. - ք․Մոսկվա, Հասարակական գիտությունների ակադեմիա։
  • 2006թ․ ՀՀ Ագրարային համալսարան[2], Անասնաբուժական գիտությունների թեկնածու
  • 2017 թ․ ՀՀ Ագրարային համալսարան, Անասնաբուժական գիտությունների դոկտոր։ 30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, որոնք վերաբերվում են մարդկանց և կենդանիների համար ընդհանուր բրուցելոզ և տուբերկուլոզ հիվանդություններին։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1976-1977 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում[3]։ Պահեստազորի սպա։
  • 1976 թ. - աշխատել է ԼՂԻՄ Հադրութի շրջան[4] ի անասնաբուժական կայանում՝ որպես համաճարակաբան։
  • 1977-1981 թթ. - ԼՂԻՄ Հադրութի շրջանի անասնաբուժական կայանի պետ։
  • 1981-1982 թթ. - ԼՂԻՄ Հադրութի շրջանային գյուղվարչության պետ։
  • 1982-1985 թթ. - ԼՂԻՄ Հադրութի շրջկոմի գյուղբաժնի վարիչ։
  • 1985-1988 թթ. - ԼՂԻՄ Հադրութի խորհրդային տնտեսության տնօրեն։
  • 1988 -1988 թթ. - ԼՂԻՄ Հադրութի շրջանային ագրոարդյունաբերական միավորման նախագահ։
  • 1988-1990 թթ. - ԼՂԻՄ Հադրութի շրջկոմի առաջին քարտուղար։
  • 1989 թ. դարձել է Արցախի Ազգային խորհրդի անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահության անդամ և Երկրապահ կամավորական միության[5] անդամ։Ակտիվ մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի[6] տնտեսական և քաղաքական կյանքում։ Նա ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից է։ Շրջափակման տարիներին ապահովել է ԼՂՀ Հադրութի շրջանի բնականոն աշխատանքը, կազմակերպել է շրջանի մի շարք գյուղերի պաշտպանության և ազատագրական պայքարը, ակտիվ մասնակցություն  է ունեցել մարտական գործողություններին։
  • 1990-1995թթ. - Երևան, ՀՀ Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր[7], ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի և ագրարային ու գյուղի զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Արցախ» պատգամավորական խմբի քարտուղար։
  • 1995-1998 թթ. - ՀՀ Հայսպառմիության Մթերումների և արդյունաբերության վարչության պետ,
  • 1998-2004 թթ. - ՀՀ Հայսպառմիության ագրոարդյունաբերական կառավարչության պետ,
  • 2004-2005 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության[8] աշխատակազմի անասնաբուծական, անասնաբուժական և գյուղկենդանիների  համարակալման, հաշվառման գործակալության պետ,
  • 2004-2016 թթ․-Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE, WOAH) հայաստանյան պատվիրակն է եղել, ինչպես նաև «Անասնաբույժներ առանց սահմանի» հասարակական կազմակերպության նախագահության անդամ։
  • 2005-2007 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ,
  • 2007-2011 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ։Զգալի ավանդ է ներդրել ՀՀ-ում անասնաբուժության ոլորտի կայացման աշխատանքներում, տարիներ շարունակ համակարգել է մարդկանց և կենդանիների համար ընդհանուր  մի շարք հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի աշխատանքները։ 2008թ․ ակտիվ գործողություններ կազմակերպելու արդյունքում կանխվել է թռչնագրիպի համաճարակի մուտքը ՀՀ, այն դեպքում՝ երբ հարևան երկրներում արձանագրվել էր այդ համաճարակը (Թուրքիա,Վրաստան,Ադրբեջան)․ ՀՀ-ում կազմակերպել է գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարը, առաջին անգամ օգտագործելով պատվաստանյութ։
  • 2011-2016 թթ․- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ աշխատելու տարիներին հանրապետությունում անընդմեջ արձանագրվել է կենդանիների գլխաքանակի և կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների զգալի աճ։
  • 01.03.2017-26.12.2017 թթ․- ՀՀ Ագրարային Համալսարանի Անասնաբուժություն և անասնաբուծական - սանիտարական փորցաքննություն, ավագ գիտական աշխատող։
  • 2019-2020 թթ․- ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության[9] Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնի ավագ գիտական աշխատող։ ՓԲԸ 18Т-4А281 ծածկագրով Գյուղատնտեսական կենդանիներից անջատված բրուցելաների տեսակավորումը և համաճարակային իրավիճակի գնահատումը Հայաստանի Հանրապետությոնում թեմայի կատարող։

Պարգևներ խմբագրել

  • 1985թ. պարգևատրվել է  Աշխատանքային Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով։
  • 1995 թ. ՀՀ Զինված ուժերի[10] կայացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է անձնական զենքով։
  • 2011 թ․ պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով։
  • 2016 թ․գյուղատնտեսական նվաճումների համար պարգևատրվել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով։

Ամուսնացած է, ունի երկու որդի, երկու թոռնիկ։

Նախորդող
Սամվել Ավետիսյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Գրիշա Բաղիյան

2011-2016
Հաջորդող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ». 2021 թ․ հուլիսի 10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան». 2022 թ․ հուլիսի 18. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «ԽՍՀՄ Զինված ուժեր». 2022 թ․ մայիսի 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Հադրութի շրջան (ԼՂԻՄ)». 2022 թ․ մայիսի 7. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Երկրապահ կամավորականների միություն». 2022 թ․ դեկտեմբերի 31. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ». 2022 թ․ սեպտեմբերի 17. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորների ցանկ». 2022 թ․ նոյեմբերի 25. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն». 2019 թ․ հոկտեմբերի 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն». 2022 թ․ հոկտեմբերի 22. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. «Հայաստանի զինված ուժեր». 2023 թ․ հունվարի 28. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։