Գրիգոր Վարժապետյան

հայ դիրիժոր

Գրիգոր Սիմոնի Վարժապետյան (1905, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 9, 1960(1960-09-09)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), դիրիժոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1945)։

Գրիգոր Վարժապետյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1905
Էրզրում
ԵրկիրՀԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 9, 1960(1960-09-09)[1]
Թբիլիսի
Մասնագիտությունդիրիժոր
Գործունեություն1931–ից
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Մեծ եղեռնի տարիներին գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ 1926-1931 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայի փողային, իսկ 1931-1936 թվականներին՝ դիրիժորական բաժիններում։ Որպես դիրիժոր-դասատու աշխատել է Լենինականի երաժշտական ուսումնարանում։ 1937 թվականից Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում աշխատել է տնօրենի տեղակալ, տնօրեն, դիրիժոր[2]։

Ներկայացումներ խմբագրել

Նրա ղեկավարած ներկայացումներից են Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգինը», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին», Ռուջերո Լեոնկավալոի «Պայացներ», Ցեզար Կյուիի «Կոշկավոր կատուն», Մարիան Կովալի «Գայլն ու յոթ ուլիկները» մանկական օպերաները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://armradioarchive.am/ar/qrguWil
  2. Բախտիար Հովակիմյան,Թատերական օրացույց 2005, Երևան, Ասողիկ հրատարակչություն, 2005