Գրիգոր Շահումյան
Գրիգոր Հարությունի Շահումյան (ապրիլի 1, 1905, Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 28, 1973, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ սովետական ինժեներ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1943 թվական), պրոֆեսոր։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։
Գրիգոր Շահումյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1 1905 թվական |
Ծննդավայր | Դիլիջան |
Մահացել է | օգոստոսի 28 1973 թվական |
Մահվան վայր | Մոսկվա |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնեա |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ինժեներ-մեխանիկ |
Աշխատավայր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1930 թվական)։ 1932-1973 թվականին դասախոսել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկայի ուսումնարանում, 1943 թվականից եղել է «հաստոցներ և ավտոմատներ» ամբիոնի վարիչը։ Շահումյանը զբաղվել է նոր հաստոցների, մեխանիզմների, սարքավորումների նախագծման հարցերով։ Բազմօղակ լծակավոր համակարգերը փոխարինել է գնդիկավոր փոխանցման մեխանիզմներով, և, դրանք կիրառելով շրջատաշիչ հաստոցներում, ստեղծել է հաստոցների մի շարք կոնստրուկցիաներ (Շահումյանի ստեղծած համընթաց շրջատաշման կիսավտոմատ հաստոցները առաջինը թողարկվել են Երևանի Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանում)։ Դասագրքերի հեղինակ է։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1948 թվական)։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 430)։ |