Գրիգոր Լուսավորչի հուշարձան (Վատիկան)

Գրիգոր Լուսավորչի հուշարձան (իտալ.՝ Statua di San Gregorio Illuminatore), գտնվում է Վատիկանի հյուսիսային բակում, Սուրբ Պետրոսի տաճարի արտաքին որմնախորշերից մեկում։ Տեղադրվել է 2005 թվականին։

Գրիգոր Լուսավորչի հուշարձան (Վատիկան)
Սուրբ Գրիգոր Լուսավորչի հուշարձանը Սուրբ Պետրոսի տաճարի ճակատին
Ստեղծում2005
Երկիր Վատիկան
ՔաղաքՍուրբ Պետրոսի տաճար
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն
 Statues of Gregory the Illuminator in the Vatican City Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի արձանը օծել է Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը 2005 թվականի հունվարի 19-ին։ Հուշարձանը կանգնեցվել է Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ[1]։ Մարմարե քանդակն ունի 5,7 մետր երկարություն, 26 տոննայից ավելի քաշ։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել է հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս կիլիկիացի Ներսես Պետրոս ԺԹ Թամրունին[2][3]։

Հեղինակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «10 հայկական հուշարձաններ աշխարհում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  2. «Գրիգոր Լուսավորչի արձան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  3. Հռոմի պապը Վատիկանում օծել է Գրիգոր Լուսավորչի արձանը