Գրիգոր Գրիգորյան (գեներալ-լեյտենանտ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Վարդգեսի Գրիգորյան (մարտի 23, 1960[1], Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական և ռազմական գործիչ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ։
Գրիգոր Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1960[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն խմբագրել
- 1987 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավագետի մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը խմբագրել
- 1987-1990 թթ. - Արարատի շրջգործկոմի «Գյուղագրոարդ» ձեռնարկության իրավաբան։
Զինվորական ծառայությունը և ծառայությունը ոստիկանությունում խմբագրել
- 1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
- 1988-1994 թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին։
- 1992 թ. եղել է Շուշիի ազատագրման առանձին գումարտակի հրամանատար։
- 1990-1992 թթ. - Արարատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
- 1992-1996 թթ. - Արարատի ՆԳ բաժնի պետ։
- 1996-2000 թթ. - Արարատի մարզային ՆԳ վարչության պետ։
- 2000-2003 թթ. - ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, ՆԳ նախարարի տեղակալ։
- 2003-2008 թթ. - ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։
- 2008 թ. հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից[2]։
Կոչումներ խմբագրել
- 1990 թ. ստացել է ավագ լեյտենանտի կոչում։
- 1993 թ. ստացել է մայորի կոչում։
- 1994 թ. ստացել է փոխգնդապետի կոչում։
- 1996 թ. ստացել է գնդապետի կոչում։
- 2001 թ. ստացել է գեներալ-մայորի,
- 2007 թ. գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
Քաղաքական գործունեությունը խմբագրել
- 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
- 2012 թ. հունիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 2014 թ. հունիսի 2-ին վայր է դրել պատգամավորական մանդատը՝ առողջական վիճակի հետ կապված պատճառներով։
Պարգևներ խմբագրել
- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան (2000),
- ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան (2001),
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ(2006)
- Արիության մեդալ (1994),
- Մարտական ծառայության մեդալ (2004)
- ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալ (2005),
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006),
- ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ (1997 և 1999),
- ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ (2002),
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2003),
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ(2004),
- ՀՀ ՆԳՆ «Արամ Մանուկյան» մեդալ (2004),
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ(2005),
- ՀՀ ԱԱԾ «Մարտական համագործակցության համար» մեդալ (2005),
- ՀՀ ՆԳՆ «Օրենքի պատվար» մեդալ (2008)։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Արարատի մարզային ՆԳ վարչության պետ Գրիգոր Գրիգորյան 1996-2000 թթ. |
Հաջորդող Ալիկ Սարգսյան |
Նախորդող Հայկ Հարությունյան |
ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, ՆԳ նախարարի տեղակալ Գրիգոր Գրիգորյան 2000-2008 թթ. |
Հաջորդող Գարեգին Գաբրիելյան |
Նախորդող Իշխան Խաչատրյան |
ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գրիգոր Գրիգորյան 22 հունիսի 2012 թ. - 18 փետրվարի 2014 թ. |
Հաջորդող Աբրահամ Մանուկյան |