Գրիգոր Գյուլյան
հայ բանաստեղծ
Գրիգոր Գյուլյան (Կիւլեան) (Գրիգոր Յակոբի Գյուլեջյան (Կիւլլիւճեան)), դեկտեմբերի 31, 1912 - ապրիլի 28, 1974), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։
Գրիգոր Գյուլյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1912 |
Վախճանվել է | ապրիլի 28, 1974 (61 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Գրիգոր Գյուլյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Հայկական Կիլիկիայի Սիս քաղաքում։ 1921 թվականին տեղափոխվել է Բեյրութ։ 1927 թվականին ավարտել է Բեյրութի Ս. Նշան ազգային վարժարանը, ապա մեկ տարի սովորել ֆրանսիական քոլեջում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1933 թվականին, Արշակ Չոպանյանի խմբագրությամբ լույս տեսնող «Անահիտ» հանդեսում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1960 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1960 թվականից հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի կոոպերատիվ ինստիտուտում։ Մահացել է Երևանում[1]։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Հայրենիք (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1950, 50 էջ։
- Կյանքի մեջեն, Երևան, «Հայաստան», 1969, 172 էջ։
Մամուլ
խմբագրել- Աբովյանի արձանի առաջ։ «Գրական թերթ», 1948, № 2:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 92-93.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Գյուլյան» հոդվածին։ |