Գրիգոր Աղաթոն (հուլիսի 4, 1825(1825-07-04)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - ապրիլի 27, 1867(1867-04-27)[1][2], Փարիզ, Ֆրանսիա[1][2]), հայ հասարակական գործիչ։

Գրիգոր Աղաթոն
արմտ. հայ.՝ Գրիգոր Աղաթօն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1825(1825-07-04)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 27, 1867(1867-04-27)[1][2] (41 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսեսյան վարժարան[1] և Ազգային ագրոնոմիական ինստիտուտ Փարիզ-Գրինյոն[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Զբաղեցրած պաշտոններpublic works minister?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNational Horticultural Society of France?[2] և Società Agraria di Torino?[2]
ԵրեխաներԵրվանդ Աղաթոն
 Krikor Aghaton Վիքիպահեստում

Մ. Աղաթոնի եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է հուլիսի 4-ին, Կ. Պոլսում։ Սովորել է Ներսեսյան վարժարանում։ 1843 թվականին ընդունվել է Փարիզի Գրինյոնի երկրագործական բարձրագույն դպրոցը։ 1848 թվականին ստանձնել է Կ. Պոլսի Այմամայ թաղամասի երկրագործական վարժարանի տեսչի պաշտոնը, որտեղ 1849 թվականին ստեղծել է տեղի հայ ուսանողներից կազմված Երկրագործական ընկերությունը։

1848 թվականից «Հայաստան» շաբաթաթերթում և այլ պարբերականներում հանդես է եկել երկրագործության և տնտեսագիտության վերաբերյալ հոդվածներով։ 1853 թվականին ընտրվել է Ֆրանսիայի Պարտիզպանության կայսերական ընկերության անդամ, իսկ 1859 թվականին՝ Թուրինի (Իտալիա) Երկրագործական ակադեմիայի թղթանդամ։ Աղաթոնը Կ. Պոլսի Բարեգործական ընկերության հիմնադիրներից է և ատենապետը 1860 թվականին։ Երկար տարիներ ղեկավարել է Թուրքիայի փոստ–հեռագրական վարչությունը, իսկ 1867 թվականին նշանակվել է Թուրքիայի հասարակական շինությունների նախարար։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի խաչով 1867 թ.։

Մահացել է ապրիլի 27-ին, Փարիզում։ Աղաթոնը հայացքներով ազգային–պահպանողական էր։ Գործուն մասնակցություն է ունեցել ազգային կյանքին, եղել է Կ. Պոլսի Ներսեսյան վարժարանի հոգաբարձու, ազգային երեսփոխան և այլն։ Թողել է Թուրքիայի տնտեսության վերաբերյալ աշխատություն (ձեռագիր)։

Գրականություն

խմբագրել
  • Տաղավարյան Ն., Գրիգոր Աղաթոն, Վնտ., 1900
  • Զարդարյան Վ. Գ., Հիշատակարան, հ. 1, ԿՊ, 1910

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Աղաթոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 240