Գրիգորի Նիկոլաևիչ Նեույմին (ռուս.՝ Григорий Николаевич Неуймин, դեկտեմբերի 22 1885 (հունվարի 3 1886)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 17, 1946(1946-12-17)[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական աստղագետ, աշխատել է Պուլկովոյի և Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարաններում։

Գրիգորի Նեույմին
Григорий Николаевич Неуймин
Ծնվել էդեկտեմբերի 22 1885 (հունվարի 3 1886)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էդեկտեմբերի 17, 1946(1946-12-17)[2] (60 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանPulkovo Observatory cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունաստղագետ և ոչ գեղարվեստական գրող
Հաստատություն(ներ)Պուլկովոյի աստղադիտարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Եղել է գիտական ղեկավարVladimir Nikonov?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
 Grigory Nikolayevich Neujmin (astronomer) Վիքիպահեստում

1910 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը և սկսել է աշխատել Պուլկովոյի աստղադիտարանում (1912 թվականից աստղադիտարանի Սեմեիզի մասնաճյուղում, 1925 - 1931 և 1936 - 1941 ղեկավարել է այն)։ 1941 - 1943 թվականներին ղեկավարել է էվակուացված Սեմեիզի աստղադիտարանը, որը գործում էր Կիտաբյան կայանում։ 1944 - 1946 թվականներին նշանակվել է Պուլկովյան աստղադիտարանի տնօրեն։

Նրա հիմնական գիտական աշխատությունները վերաբերվում են դիտողական աստղագիտությանը։ Սեմեիզում, առաջին անգամ ԽՍՀՄ-ում, Նեույմինը կազմակերպեց փոքր մոլորակների հետևողական դիտարկումներ, անձամբ հայտնաբերելով 74 աստերոիդ (որոնցից մեկը նա անվանել է Պուլկովյան աստղադիտարանի պատվին ((762) Պուլկովա), մյուս երկուսը իր քրոջ և մոր պատվին՝ (779) Նինա և (789) Լենա

1913-ից 1941 թվականները ընկած ժամանկահատվածում հայտնաբերել է 6 նոր գիսաստղ, որոնցից 5-ը կարճ պարբերությամբ[3]։ Հետազոտել է Նեույմինի գիսավոր 2-ի շարժումը։ Զբաղվել է նաև փոփոխական աստղերի դիտարկումներով, հայտնաբերել է 13 փոփոխական աստղ։ Ինչպես նաև կատարել է մոլորակների, արբանյակների և աստղերի շարժման միկրոմետրիկ հետազոտություններով։

Գ. Ն. Նեույմինը պարգևատրվել է Ռուսական աստղագիտական միության պարգևներով և Խաղաղօվկիանոսյան աստղագիտական միության վեց մեդալներով։

Նրա պատվին են անվանվել Լուսնի Նեույմին խառնարանը, (1129) Նեույմինա աստերոիդը, և հարթավայր նրա հայտնաբերած (951) Գասպրա աստերոիդի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Նեույմին» հոդվածին։