Գրիգորի Կրավչենկո

ավիացիայի գեներալ-լեյտենանտ

Գրիգորի Կրավչենկո (ռուս.՝ Григо́рий Пантеле́евич Кра́вченко, սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 12), 1912, Holubivka, Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 23, 1943(1943-02-23)[1][2], Putilovskoye rural settlement, Mginsky District, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կործանիչ ավիադիվիզիայի հրամանատար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ կրկնակի հերոս։

Գրիգորի Կրավչենկո
սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 12), 1912 - փետրվարի 23, 1943(1943-02-23)[1][2] (30 տարեկան)
ԾննդավայրHolubivka, Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրPutilovskoye rural settlement, Mginsky District, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր
Կոչումլեյտենանտ, ավագ լեյտենանտ, մայոր, գնդապետ, բրիգադայի հրամանատար, Կոմդիվ և օդագնացության գեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էրQ21195005? և Q19906883?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Խալխին Գոլի ճակատամարտ, Խորհրդա-ֆիննական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունԿաչայի օդաչուների բարձրագույն ավիացիոն դպրոց (1932)
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Կարմիր դրոշի շքանշան (Մոնղոլիա)

Ծնվել է Դնեպրոպետրովսկի մարզի Գոլուբովկա գյուղում։ Դեռ պատանի հասակում Ուրալի գյուղական երիտասարդության դպրոցում հրապուրվում է ավիացիայով, ընտրվում Պաջըավիաքիմիայի կոմիտեի նախագահ և կազմակերպել է ավիախմբակ։ 1931 թվականի ՀամԼԿԵՄ IX համագումարից հետո Գրիգորին ուղարկվեց Կաչինսկի օդաչուական ռազմական դպրոցը։ Եռամյա ծրագիրը անցնում է 11 ամսում։ Քսան տարեկանում ավարտում է օդաչուների դպրոցը և, որպես թռիչքի գերազանց վարպետ, թողնվում դպրոցում որպես հրահանգիչ։ 1933 թվականից Կրավչենկոն օղակի հրամանատար էր հատուկ նշանակության ավիաբրիգադում։ Նա կատարում է նոր տեխնիկայի բազմակողմանի փորձարկում և պատրաստում է փորձարկող օդաչուների կադրեր։

1937 թվականին մասնակցում է չին-ճապոնական պատերազմին։ Հենց առաջին մարտում նա կործանում է հակառակորդի երկու ինքնաթիռ։ Այդ պատերազմում նա պաշտպանում է Կանտոնի, Խանկոուի և մյուս քաղաքների օդային մատույցները։ Չինացիները նրա ջոկատը անվանում էին «Արդարության սուր»։ 1939 թվականի փետրվարի 22-ին Կրավչենկոն արժանանում է Խորհրդային Միության հերոսի կոչման «Խորհրդային Միության պաշտպանական հզորության ամրապնդման վերաբերյալ կառավարության հատուկ առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և հերոսություն ցուցաբերելու համար»։ Նույն տարվա ամռանը նա կրկին մարտնչում է ճապոնացիների դեմ՝ ետ մղելով նրանց հարձակումը Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության վրա։ Միայն վճռական մարտերի 8 օրվա ընթացքում մայոր Կրավչենկոյի գունդը ոչնչացնում է թշնամու 75 ինքնաթիռ, որոնցից ավելի քան տասը խփում է հրամանատարը։ 1939 թվականի օգոստոսի 29-ին «մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և աչքի ընկնող հերոսության համար» Կրավչենկոն և Գրիցևեցը պարգևատրվում են «Ոսկե մեդալով» և դառնում Խորհրդային Միության առաջին կրկնակի հերոսները։ Կրավչենկոյի գունդը արժանանում է Կարմիր դրոշի շքանշանի։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կրավչենկոն կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատար էր, որը մարտնչում էր Լենինգրադի, Կալինինի, Արևմտյան, Բրյանսկի, Վոլխովի ռազմաճակատներում, այնուհետև հատուկ խմբավոր հրամանատար էր։ Զոհվել է մարտի ժամանակ։ Նրա աճյունասափորը Կրեմլի որմնախորշում է դրել ճակատայինների պատվիրակ գնդապետ Լոբանը[3]։

Գրիգորի Կրավչենկոյին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Кравченко Григорий Пантелеевич (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 TracesOfWar
  3. Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., «Հայաստան», 1982, էջ 289-291։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Կրավչենկո» հոդվածին։