Գրիգորի Արեդակով (ռուս.՝ Григо́рий Ани́симович Ареда́ков, հունվարի 18, 1944(1944-01-18), Ուլան-Ուդե, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան, ուսուցիչ, Սարատովի ակադեմիական դրամատիկական թատոնի գեղարվեստական ղեկավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991 թվական)։

Գրիգորի Արեդակով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1944(1944-01-18) (80 տարեկան)
ԾննդավայրՈւլան-Ուդե, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍոբինովի անվան Սարատովի պետական կոնսերվատորիայի թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
 Grigory Aredakov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Արեդակովը ծնվել է թատրոնի նկարիչ Անիսիմ Արեդակովի ընտանիքում (1913-1989 թվականներ)։

1964 թվականին ավարտել է Սլոնովի անվան Սարատովի թատերական դպրոցը, ուսուցիչը Անդրեյ Վասիլևսկին էր։

Ներկայումս Գրիգորի Արեդակովը Ի. Սլոնովի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի դերասան է և գեղարվեստական ղեկավարը, դասընթացներ է վարում Սարատովի Լ. Սոբինովի անվան կոնսերվատորիայի թատտերական ֆակուլտետում։ Արեդակովի աշակերտներից են Էլվիրա Դանիլինան, Վլադիմիր Նազարովը, Գրիգորի Ալեքսեևը, Եկատերինա Լեդյաևայը, Անդրեյ Կազակովը։

Ստեղծագործություն խմբագրել

Թատրոնի դերեր խմբագրել

Սարատովի դրամատիկական թատրոն

  • «Զրույցներ Սոկրատեսի հետ», ռեժիսոր` Սոլոմոն Կազիմիրովսկի` Սոկրատես[1]
  • «Զոյկինա բնակարանը» (Մ. Բուլգակով)` Սագը
  • «Լավատեսական ողբերգություն» (Վս. Վիշնևսկի)` Առաջնորդը
  • «Երեք քույր» (Անտոն Չեխով)` Պրոզորով
  • «Ճայը» (Անտոն Չեխով)` բժիշկ Դորն
  • «Բալի այգին» (Անտոն Չեխով)` Գաև
  • «Վարպետը և Մարգարիտան» (Միխայիլ Բուլգակով)` Պոնտոս Պիղատոս
  • «Ռևիզոր» (Նիկոլայ Գոգոլ)` Գորոդնիչնին
  • «Հեկուբա» (Եվրիպիդես)` Պոլիմեր
  • «Մակբեթ» (Շեքսպիր)` Մակբեթ
  • «Նոր ամերիկացի» (Սերգեյ Դովլաթով)` Գուրին
  • «Հատակում» (Մ. Գորկի)` Բուբնով
  • «Ռոբերտո Զուկո» (Կոլտես)` տարեց ջենթլմեն
  • «Երազողները» (ըստ Ա. Օստրովսկու «Անտառ» և «Երկրպագուները» պիեսների)` Նարոկով, Նեսչաստլիվցև
  • «Նախաճաշը ուսուցչի հետ» (Ի. Տուրգենև)` Ալուպկին
  • «Գայլերը և ոչխարները» (Ալեքսանդր Օստրովսկի)` Վուկոլ Նաումովիչ Չուգունով
  • «Քեռի Վանյա» (Անտոն Չեխով)` Սերեբրյակով
  • «Քառյակ» (Ռոնալդ Հարվուդ)` Վիլֆ
  • 2007 թվական` «Մի քիչ ամառվա մասին»
  • 2008 թվական` «Մեր կյանքի լավագույն օրերը»
  • 2008 թվական «Անպետքություն»
  • 2013 թվական` «Բենտո Բոնչևի դասարանը»

Սարատովի օպերայի և դրամայի թատրոն

  • Յան Սիբելիուսի երաժշտությունը Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի համար. թատերական համերգ, հաղորդավար, Պրոսպերո (Սոբինովյան XXII փառատոնի շրջանակներում)[2]։
Թատերական բեմադրություններ խմբագրել
  • 2005 թվական` «2 × 2 = 5» (Քսենյա Ստեպանեչևա)[3]։
  • 2010 թվական` «Գյուղում մի ամիս» (Ի. Տուրգենև)
Դերեր կինոյում խմբագրել
  • 1989 թվական` Գայթակղություն
  • 1991 թվական` Սոկրատես, Սոկրատես
  • 2004 թվական` Ազատ կինը 2

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 1991 թվական` ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
  • 2007 թվական` «Ոսկե Առլեկին» մրցանակ` «Թատրոնին հավատարիմ և նվիրված ծառայության համար»
  • 2009 թվական` Նիկոլայ Ռիբակովի անվան III թատերական փառատոնի «Ճանաչում» մրցանակ
  • 2018 թվական` «Ոսկե Առլեկինի» հիմնադիրի մրցանակ` «Թատրոնին նվիրված և հավատարիմ ծառայության համար»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Казимировский Соломон, ветеран Великой Отечественной войны, режиссёр». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. Дневник XXII Собиновского фестиваля
  3. «Ксения Степанычева «2 х 2 = 5 или маленькие комедии»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել