Գրիգորի Ալեքսեև

դերասան

Գրիգորի Բորիսովիչ Ալեքսեև (ռուս.՝ Григорий Борисович Алексеев, նոյեմբերի 29, 1984(1984-11-29), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան։

Գրիգորի Ալեքսեև
Ծնվել էնոյեմբերի 29, 1984(1984-11-29) (39 տարեկան)
ԾննդավայրՍարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍոբինովի անվան Սարատովի պետական կոնսերվատորիայի թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Ալեքսեևը ծնվել է 1984 թվականին նոյեմբերի 29-ին Սարատովում։

2002 թվականին ընդունվել է Սարատովի Սոբինովի անվան թատերական դպրոցի թատերական ֆակուլտետ  (Գրիգորի Արեդակովի և Էլվիրա Դանիլինայի կուրս)։

2006 թվականին ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Սարատովի Իվան Սլոնովի անվան դրամայի պետական ակադեմիական թատրոնի թատերախումբ։

2007 թվականին նա փայլուն կերպով կատարել է Ռոդիոն Ռասկոլնիկովի դերը ռեժիսոր Մարինա Գլուխովսկայայի բեմադրած «Ոճիր և պատիժ» ներկայացման մեջ։

2007 թվականին Սարատովի մարզի մշակույթի նախարարության կողմից ճանաչվել է «Տարվա դերասան» մշակույթի և արվեստի զարգացման ոլորտում ունեցած ձեռքբերումների համար։

Դերեր թատրոնում խմբագրել

Սարատովի Իվան Սլոնովի անվան դրամայի պետական ակադեմիական թատրոն խմբագրել

  • 2005 – «Գայլը որսում է, որսում են նաև գայլին» (ըստ Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» ստեղծագործության), ռեժիսոր` Ելենա Չերայա - Հյուսն, Գորեցկի
  • 2006 – Տրամվայ «Ցանկություն» - Թենեսի Ուիլյամս, ռեժիսոր՝ Մարինա Գլուխովկայա - Էնրիկե Ռոդրիգես
  • 2006 – «12 ամիս», Սամուիլ Մարշակ, ռեժիսոր՝ Ալեքսեյ Զիկով – թագուհու ուսուցիչ
  • 2006 – «Սխալների գիշեր», Օ. Գոլդսմիթ, ռեժիսոր՝ Ռիմա Բելյակովա - Դիգորի, Մարլո
  • 2007 – «Վալենտինի օրը», Իվան Վիրիպաև, ռեժիսոր՝ Վիկտոր Ռիժակով - Երիտասարդ Վալենտին
  • 2007 – «Ոճիր և պատիժ», Ֆեոդոր Դոստոևսկի, ռեժիսոր՝ Մարինա Գլուխովակայա – Ռոդիոն Ռոմանովիչ Ռասկոլնիկով
  • 2008 – «Համլետ», Շեքսպիր, ռեժիսոր՝ Մարինա Գլուխովկայա – Կոռնելիոս, Ռոզենկրանց, զինվոր Ֆրանցիսկո
  • 2008 – «Մեր կյանքի լավագույն օրերը», Վիլյամ Սարոյան, ռեժիսոր՝ Ալեքսանդր Պլետնյով – Ուեսլի
  • 2008 – «Խելագարի հիշատակարանը», Նիկոլայ Գոգոլ, ռեժիսոր՝ Անտոն Կովալենկո - Աքսենտի Իվանովիչ Պոպրիշչին
  • 2008 – «Գոնզա և մոգական խնձորներ», Մայա Բերեգովայա (Յոզեֆ Լադայի «Չարաճճի հեքիաթների» հիման վրա), ռեժիսոր՝ Անսար Խալիլուլին – Պան Կոկլյուշ
  • 2009 – «Մասնավոր կյանք», Քսենյա Ստեպանիչևա, ռեժիսոր՝ Դանիել Բեզնոսով - Վիտալիկ
  • 2010 – «Ամուսնություն», Նիկոլայ Գոգոլ, ռեժիսոր՝ Անտոն Կովալենկո – Ստեփան
  • 2010 – «Հեքիաթ Մարդուկ-Ջարդուկի և մկների թագավորի մասին», ըստ Հոֆմանի հեքիաթի, ռեժիսոր՝ Անտոն Կովալենկո – Ֆրից Շտալբաում
  • 2011 – «Սուրբ Անտոնիոս հրաշքը», Մորիս Մետերլինկ, ռեժիսոր՝ Անսար Խալիլուլին - Աքիլլես
  • 2012 – «Դաժան խաղեր», Ա. Արբուզով, ռեժիսոր՝ Եվգենի Մարչելլի - Տերենտիոս
  • 2014 – «Բա», Յուլյա Տուպիկինա, ռեժիսոր՝ Սերգեյ Շչիպիցին – Ալեքսեյ
  • 2015 – «Իմ բոլոր որդիները», Արթուր Միլլեր, ռեժիսոր՝ Նիկոլայ Դրուչեկ – Քրիս Քելլեր
  • 2015 – «Գնացքից իջածը», Ալեքսեյ Սլապովսկի, ռեժիսոր՝ Ալեքսեյ Սլապովսկի - Անտոն[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сошедший с поезда». www.saratovdrama.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.