Գրետխեն Ուիթմեր

ամերիկացի քաղաքական գործիչ
(Վերահղված է Գրետհեր Ուիթմերից)

Գրետխեն Ուիթմեր (անգլ.՝ Gretchen Esther Whitmer, օգոստոսի 23, 1971(1971-08-23), Լանսինգ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ։ Միչիգան նահանգի գործող նահանգապետ։

Գրետխեն Ուիթմեր
անգլ.՝ Gretchen Whitmer
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Միչիգան նահանգի համալսարան (1993), Michigan State University College of Law? (1998) և Forest Hills Central High School?
Գիտական աստիճան՝ Բակալավր և Իրավագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և դատախազ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր օգոստոսի 23, 1971(1971-08-23) (52 տարեկան)
Ծննդավայր Լանսինգ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Gretchen Esther Whitmer
 
Կայք՝ michigan.gov/whitmer/
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Միչիգանի պետական համալսարանում ստացել է արվեստի բակալավրի և իրավագիտության դոկտորի աստիճան[2]։

Երկու ժամկետների ընթացքում եղել է Միչիգանի Ներկայացուցիչների պալատում (2001-2006), ինչպես նաև եղել է Միչիգանի սենատորը (2007-2014), 2011 թվականից նահանգի Սենատում զբաղեցրել է փոքրամասնության առաջնորդի պաշտոնը։ Ժամանակավորապես ստանձնել է Ինգեմ շրջանի դատախազի պարտականությունները (2016 թվականի հուլիս-դեկտեմբեր)։ 2010 թվականին առաջադրել է իր թեկնածությունը նահանգի գլխավոր դատախազի ընտրություններում, սակայն հանել է այն ընտանեկան հանգամանքներից ելնելով[3]։

2018 թվականի նոյեմբերի 6-ի նահանգապետի ընտրություններում հաղթել է հանրապետականների թեկնածու Բիլ Շուտիին, թեև ստացել է ձայների մեծամասնությունը նահանգի 83 օկրուգներից միայն 17-ում[4]։

Անձնական կյանք խմբագրել

Ուիթմերն ապրում է Իսթ-Լենսինգ քաղաքում, 2011 թվականին ամուսնացել է տեղի ատամնաբույժ Մարկ Մելլորիի հետ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.jfklibrary.org/events-and-awards/profile-in-courage-award/award-recipients/covid-courage-2021
  2. Emma Winowiecki (2018 թ․ հուլիսի 27). «Meet the candidates: Gretchen Whitmer» (անգլերեն). Michigan Radio. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. Jonathan Oosting (2017 թ․ հունվարի 3). «Democrat Gretchen Whitmer running for Michigan governor» (անգլերեն). The Detroit News. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Map: How Gretchen Whitmer won Michigan» (անգլերեն). The Detroit News. 2018 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Senator is all smailes after marrying dentist». The Detroit News (անգլերեն). pressreader.com. 2011 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրետխեն Ուիթմեր» հոդվածին։