Գրենաժ (ֆր.՝ grainage, graine — սերմ), հատուկ ձեռնարկություններում (տոհմային շերամապահական կայան, գրենայի գործարան) թթենու և կաղնու շերամորդի թիթեռներից առողջ ու կենսունակ գրենայի ստացում։ Գրենաժի հիմնական խնդիրը հիվանդություններից (գլխավորապես պեբրինայից) զերծ գրենա ստանալն է։ Հայտնի են գրենայի արտադրության ցելյուլային և արդյունաբերական եղանակները։ Ցելյուլային եղանակի էությունն այն է, որ բոժոժներից դուրս եկած առողջ էգերին մեկուսացնում են թղթե տոպրակների մեջ, թիթեռնիկները ստուգվում են, հիվանդներին իրենց գրենայի հետ ոչնչացնում են, իսկ առողջներին՝ խմբավորում, լվանում, տեղավորում թղթե տոպրակներում, կշռում և կազմում, այսպես կոչված, գրենայի տուփեր։ Արդյունաբերական եղանակի դեպքում էգերին տեղավորում են հատուկ սավանների վրա և ստանում գրենա։ Պատրաստվող գրենայի հիմնական զանգվածը պետք է լինի հիբրիդային։ Մաքրացեղերի գրենան ծառայում է հիբրիդների պատրաստման համար։

Սերմի արձան Ֆրանսիայում

Զարագացած շերամապահություն ունեցեղ երկրներում տոհմային գրենան ստանում են ցելյուլային եղանակով։

Հայաստանում 1976 թվականի դրությամբ եղել է գրենայի երկու գործարան և մեկ շերամապահական կայան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 209