Գրենա (ֆր.՝ graine, բառացի՝ սերմ, հատիկ), շերամի թիթեռի ձու, որից ստացվում է թրթուր, ապա (հարսնյակավորվելուց հետո)՝ բոժոժ (մետաքսահումք)։ Ձուն սկսում է ձևավորվել թրթուրի ձվարանում ն զարգացումն ավարտում է հարսնյակային փուլում։ Թթենու շերամը Գրենաի փուլում ձմեռում է» իսկ գարնանը, բարենպաստ պայմաններում վերականգնվում ն շարունակում իր զարգացումը։ Երկսերունդ (բիվոլտ) ցեղի սերունդներից մեկը Գենայի փուլում չի ձմեռում։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 208