Հաշվետվականություն, ներկայացուցիչների պարտավորությունը՝ իրենց իրավունքների տնօրինման ու պարտականությունների կատարման մասին հաշվետու լինելու նրան, ում ներկայացնում են, գործելու՝ ըստ իրենց ուղղված քննադատության կամ իրենց ներկայացված պահանչների, և իրենց վրա վերցնելու որոշ պատասխանատվություն՝ ձախողման, անկարողության կամ խաբեության համար։ Այս կամ այն կերպ քվեարկելու համար օրենսդիր մարմնի անդամից կարող են հաշվետվություն պահանջել իր կուսակցության կողմից խորհրդարանում նշանակված մտրակ (whip) կոչվող խորհրդարանի կուսակազմակերպիչը, կուսակցության տեղական մարմինը և ընտրողները։ Նախարարները օրենսդրական մարմնի և ընտրողների առջև հաշվետու են նաև կառավարության որոշումների համար։ Բրիտանիայում նախատեսված է, որ նախարարները հետևեն երկու սկզբունքի՝ նախարարի պատասխանատվության և հավաքական պատասխանատվության։ Նախարարների հաշվետվականությունն ապահովելու հիմնական եղանակներն են խորհրդարանի քննարկումը և լրասփյուռով լուսաբանումը։ Կառավարության պաշտոնյաների հաշվետվականության չափը փոփոխվում է՝ կախված իրենց քաղաքականացվածության աստիճանից։ Օրինակ՝ ԱՄՆ-ում վարչակազմի պաշտոնյաները նշանակովի քաղաքական անձինք են, որոնք անձնական պատասխանատվություն են կրումիրենց գործողությունների համար։ Բրիտանիայում, սակայն, պետական ծառայողները անվանապես չեզոք են- և թեապետ նրանցից կարող են պահանջել, որ պատասխանեն հատուկ հանձնաժողովի հարցերին, իրենց գործողությունների համար պատասխանատվության են կանչվում միայն վատ կառավարման դեպքում։ Այլ դեպքերում համարվում է, որ նրանք գործում են նախարարների անունից. և, հետևավբար, գործողությունների համար նրանց հաշվետվականությունը րականացվում է նախարարի անհատական պատասխանատվության սկզբունքով։ Կարելի է փաստարկներ բերել, թե քաղաքական գործիչների և պաշտոնյաների չափազանց մեծ հաշվետվականությունը կարող է խոչընդոտել նրանց պարտականությունների կատարմանի և իրավունքների տնօրինմանը։ Բրիտանիայում, սակայն, ավելի հաճախ մտահոգություն է արտահայտվում, որ հաշվետվականությունը պատշաճ մակարդակկի չէ։ Գործնականում նախարարները սեփական գործողությունների համար չեն պահպանում նախարարական պատասխանատվության սկզբունքը։ Միաժամանակ, բարեփոխումները աղոտ են դարձրել պետական առայության ստորակարգային կառուցվածքը, որն ապահովում է նախարարական պատասխանատվության սկզբունքը։ Ընդհանուր առմամբ՛ բողոք կա, որ պակասում է հաշվետվականությունը կառավարության գործունեության հիմնական ոլորտներում, ինչպիսին է, օրինակ՝ անվտանգության ծառայությունը։ Մյուս կողմից՝ գրեթե կառավարական կազմակերպությունների տարածումը դրանց պաշտոնյաներին հնարավորություն է ընձեռում հանրության խորհրդարանին, իսկ խորհրդարանների՝ նախարարներին ուղղված հարցումները վերահասցեագրելու այդ կազմակերպությունների պաշտոնյաներին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղաքականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։