Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմո

նորվեգացի դահուկորդուհի և բիաթլոնիստ

Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմո (նորվ.՝ Grete Ingeborg Nykkelmo, ծնվ. է՝ դեկտեմբերի 25, 1961թ., Թրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի և բիաթլոնիստուհի, դահուկավազքի և բիաթլոնի հաղթող։

Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմո
Grete Ingeborg Nykkelmo.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝բիաթլոնիստ, cross-country skier և թեթևատլետ
Երկիր՝Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 25, 1961(1961-12-25)[1] (59 տարեկան)
Ծննդավայր՝Տրոնհեյմ, Նորվեգիա

Գրեթե Նյուքքելմոն սկսել է իր կարիերան դահուկավազքում։ Նրա համար սպորտի գագաթնակետը դարձել է ավստրիական Զեֆելդում 1985 թվականին տեղի ունեցած դահուկավազքի աշխարհի առաջնությունը, որտեղ նա նվաճել է բոլոր տարածություններում մեդալներ, այդ թվում՝ 20 կմ տարածությունում ոսկե մեդալ, փոխանցումավազքում արծաթե մեդալ և երկու բրոնզե մեդալ 5 և 10 կմ տարածության մրցավազքում։

Դահուկավազքի աշխարհի գավաթի 1984/85 մրցաշրջանում Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմոն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

1990 թվականից Նյուքքելմոն սկսեց զբաղվել բիաթլոնով։ Բիաթլոնում նրա գագաթնակետը դարձավ 1991 թվականին ֆիլանդական Լահթի քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունը, որտեղ նա 7.5 կմ տարածությունում դարձել է հաղթող և նվաճել է երկու արծաթե մեդալ փոխանցավազքում ու 15 կմ առանձնահատուկ մրցավազքում։

1992 թվականին նա մասնակցել է ֆրանսիական Ալբերվիլում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ նրա լավագույն արդյունքը դարձել է 15 կմ տարածությունում 18-րդ տեղը։

1999 թվականից մինչև 2003 թվականը Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմոնը ղեկավարել է Նորվեգիայի օլիմպիական կոմիտեն։

Նյուքքելմոնը ամուսնացած է նորվեգացի դահուկորդ Վեգարդ Ուլվանգի հետ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել