Գրեգ Բյորսոն (անգլ.՝ Greg Burson,հունիսի 29, 1949(1949-06-29), Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 22, 2008(2008-07-22)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հնչյունավորող դերասան։

Picto infobox masks.png
Գրեգ Բյորսոն
անգլ.՝ Greg Burson
Ծնվել էհունիսի 29, 1949(1949-06-29)
ԾննդավայրԱնահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 22, 2008(2008-07-22)[1] (59 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կրկնօրինակող և հնչյունավորող

ԿենսագրությունԽմբագրել

Գրեգորի Լյուիս Բյորսոնը ծնվել է 1949 թվականի հունիսի 29-ին (այլ աղբյուրներով օգոստոսի 15-ին[2])Կալիֆոռնիա նահանգի Անահայմ քաղաքում։ Սկսել է հնչյունավորել մուլտֆիլմեր 1986 թվականին՝ այն բանից հետո, երբ մի քանի տարի ստացել է մասնավոր դասեր հայտնի դերասան Դոուզ Բատլերի մոտ։ Վերջինիս մահվանից հետո՝ 1988 թվականին, շարունակել է աշխատել նրա բազմաթիվ կերպարների վրա, ինչպիսիք են Արջ Յոգին, Քվիք Գրոու Մաքգրոուն, Սնեգլփասը[3]։

2004 թվականի մայիսին Լոս Անջելեսի (որտեղ ապրում էր դերասանը) ոստիկանությունում զանգ է ստացվում Բյոնսոնի հարևանուհուց, որը հայտարարում է, որ նա հարբած ու զինված է և պատանդ է վերցրել կնոջը ու փակվել է իր տանը։ Ժամանած ոստիկանությունն ու SWAT-ը վեց ժամ Բյոնսոնին համոզել են հանձնվել, ինչից հետո գրոհով վերցրել են տունը։ Դերասանն իսկապես եղել է հարբած, ներսում հայտնաբերվել է տարատեսակ զենքերի մեծ հավաքածու, սակայն ոչ ոք չի տուժել։ Այդ իրադարձությունը վերջ է դրել Գրեգ Բյոնսոնի հետագա կարիերային[3]։ 18 տարվա աշխատանքի ընթացքում նա հնչյունավորել է 42 մուլտֆիլմերի, մուլտսերիալների ու տեսախաղերի կերպարների։

Գրեգ Բյորսոնը մահացել է 2008 թվականի հուլիսի 22-ին շաքարային դիաբետի և աթերոսկլերոզի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով Լոս Անջելեսում՝ 60 տարեկան հասակում։ Վերջին տարիներին դերասանը տառապել է ալկոհոլամոլությամբ, որի պատճառը եղել է աշխատանքը կորցնելը[3]։

Ընտրյալ աշխատանքներԽմբագրել

Մուլտֆիլմերի հնչյունավորումԽմբագրել

  • 1988 — Արջ Յոգիի նոր շոուն / The New Yogi Bear Show — Արջ Յոգի (45 էպիզոդներում)
  • 1989 — Փոքրին Նիմոն։ Արկածներ երազների աշխարհում / Little Nemo: Adventures in Slumberland — Նիմոյի հայրը
  • 1990—1991 — Թռիչք, կրճտող և թղթագլան / Wake, Rattle, and Roll — Արջ Յոգի / Քվիք Գրոու Մաքգրոուն / Սնեգլփաս (50 էպիզոդներում)
  • 1990—1992 — Մուլտհերոսների արկախները / Tiny Toon Adventures — Էլմեր Ֆադ / Բագզ Բանի / երկրորդական կերպարներ (13 էպիզոդներում)
  • 1991—1992 — Յո Յոգի / Yo Yogi! — Արջ Յոգի / Սնեգլփաս / երկրորդական կերպարներ (19 էպիզոդներում)
  • 1992Թոմը և Ջերին / Tom and Jerry: The Movieտղամարդ
  • 1992—1994 — Գարֆիելդը և ընկերները / Garfield and Friends — Կոնսայս Կրիկետ (12 էպիզոդներում)
  • 1993, 1994 — Թասմաական դևը / Taz-Mania — Багз Банни / Աքաղաղ Ֆոգհորն (2 էպիզոդներում)
  • 1993, 1994, 1997 — Անիմանիաքս / Animaniacs — Բագզ բանի / Դակ Դաֆի / Աքաղաղ Ֆոգհորն / Տվիտի (3 էպիզոդներում)
  • 1994 — Զատկի Յոգի արջը / Yogi the Easter Bear — Արջ Յոգի
  • 1994 —Սկուբի Դուն և Շախերեզդի գիշերը / Scooby-Doo! in Arabian Nights — Արջ Յոգի
  • 1995 — Բարզ Բանի / Աքաղաղ Ֆոգհորն / ժանտաքիս Պեպե Լե Պյու / օդանավակայանի բժիշկ
  • 1999 — Ռենջեր Սմիթի կյանքից մեկ օր / A Day in the Life of Ranger Smith — Արջ Յոգի / սկյուռ

Տեսաֆիլմերի հնչյունավորումԽմբագրել

  • 1999 — Աստղային պատերազմներ, Էպիզոդ 1։ Ուրվականների սպառնալիքը / Star Wars Episode I: The Phantom Menace — Ռուգոր Նաս, ստորջրյա քաղաքի քաղաքապետ / դռնապահ / վիրավոր զինվոր / երկրորդական կերպարներ
  • 2000Star Wars Episode I: Jedi Power Battles — Ռուգոր Նաս
  • 2001 — Գայլը ոչխարի համար շուն չէ / Sheep, Dog 'n' Wolf — Էլմեր Ֆադ / ֆանտոմ

Գեղարվեստական ֆիլմեերի հնչյունավորումԽմբագրել

  • 1993 — Յուրայի դարաշրջանի այգի / Jurassic Park — պարոն ԴՆԹ
  • 1997 — պարոն Մագու / Mr. Magoo — պանոն Կուինսու մագու (անիմացիոն էպիզոդներում)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.animationmagazine.net/article/8719
  2. Грег Бёрсон на сайте behindthevoiceactors.com
  3. 3,0 3,1 3,2 Greg Burson, R.I.P. Archived 2011-06-04 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ) на сайте newsfromme.com, 1 августа 2008

Արտաքին հղումներԽմբագրել