«Գտի՛ր ինձ, Լյոնյա» (ռուս.՝ «Найди меня, Лёня!»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը[1][2][3] «Լենֆիլմ» կինոստուդիայում Վալենտինա Օսեևայի «Դինկա» վիպակի մոտիվներով։ Ստեղծագործության առաջին էկրանավորումն է (երկրորդը՝ «Վաղ, վաղ առավոտ»)։։

Գտի՛ր ինձ, Լյոնյա
ռուս.՝ Найди меня, Лёня!
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքԴինկա
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև
Սցենարի հեղինակԲորիս Վախտին
ՕպերատորՍեմյոն Իվանով
ԵրաժշտությունՎլադիմիր Մակլակով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն73 րոպե

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1972 թվականի հոկտեմբերի 30-ին։

Սյուժե

խմբագրել

20-րդ դարի սկիզբ, Ռուսաստան։ Դեռահաս Լյոնկան, որը փախել է ագահ ու դաժան վաճառականի՝ Վոլգա գետով լողացող բեռնանավից, ծանոթանում է մի աղջկա՝ Դինայի հետ, որի ընտանիքը կապված է «քաղաքական» հեղափոխականների հետ, որոնք թռուցիկներ են տարածում բանվորների շրջանում, և դառնում է այդ գործունեության ակտիվ մասնակիցը։ Դինկայի հետ ընկերակությունն օգնում է նրան չդավաճանել ընկերներին, ազատվել լրտեսից և գտնել իր ճանապարհը կյանքում։

Դերերում

խմբագրել
  • Լարիսա Բարանովա – Դինկա (ըստ վիպակի՝ Նադեժդա Արսենևա)
  • Անդրեյ Տրոֆիմով – Լյոնկա
  • Նինա Վեսելովսկայա – Մարինա Վլադիմիրովնա Արսենևա
  • Եվգենյա Վետլովա – Կատյա
  • Անատոլի Պուզիրյով – Կոստյա
  • Վիկտոր Չեկմարյով – Գորդեյ Զախարովիչ
  • Ալեքսանդր Դեմյանենկոլրտես
  • Ալեքսանդր Աֆանասև – Միտրիչ
  • Դպրոցականներ՝
  • Անդրեյ Գրեցով – Մինկա
  • Վիտյա Ելիզարով – Տրոշկա
  • Իրինա Վինչիկովա – Ալինա[4], Դինկայի ավագ քույրը
  • Աննա Ալեքսախինա – Միշկա, Դինկայի միջնեկ քույրը

Նկարականող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Բորիս Վախտին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև
  • Գլխավոր օպերատոր՝ Սեմյոն Իվանով
  • Գլխավոր նկարիչ՝ Ալեքսեյ Ֆեդոտով
  • Կոստյումների նկարիչ՝ Վալենտինա Ժուկ
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մակլակով
  • Հնչյունային օպերատոր՝ Աննա Վոլոխովա
  • Ֆիլմում հնչում են Կոնստանտին Բալմոնտի «Կարապ» և Վալերի Բրյուսովի «Որմնադիր» բանաստեղծությունները։

Տեխնիկական տվյալներ

խմբագրել
  • Արտադրություն՝ «Լենֆիլմ»
  • Պատկեր՝ լայնէկրան
  • Ձայնը՝ մոնո

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««ПОСОБИЕ ДЛЯ ШКОЛЬНЫХ ХУЛИГАНОВ»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  2. «В моей смерти прошу винить Клаву К.»: реальная история первой любви
  3. КОНСТАНТИН КОРНАКОВ: «КИНО БЫЛО ЯРКОЙ СТРАНИЦЕЙ. НО, К СЧАСТЬЮ, НЕ ЕДИНСТВЕННОЙ»
  4. Найди меня, Лёня! (1971) Full Cast & Crew

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Найди меня, Лёня!» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • ««Найди меня, Лёня!»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  • ««Найди меня, Лёня!»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  • НАЙДИ МЕНЯ, ЛЕНЯ! // Энциклопедия кино. — 2010.