Գուրգեն Գումեդին
Գուրգեն Խորենի Մելիք-Դադայան (նոյեմբերի 20, 1902[1], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), առավել հայտնի որպես Գուրգեն Գումեդին, հայ կոմերիտական, կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ (1919)։
Գուրգեն Գումեդին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1902[1] |
Ծննդավայր | Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1938[1] |
Գերեզման | Շահումյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան (1917)[1] և Կոմունիստական ակադեմիա (1930)[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
1911-1917 թվականներին սովորել է Շուշիի ռեալական դպրոցում։ Վաղ հասակից հարել է հեղափոխական շարժումներին՝ պրոպագանդիստական ագիտացիոն աշխատանք տարել Գորիսի երիտասարդության շրջանում։ Մասնակցել է Արևելքի ժողովուրդների I (1920) և ՀամԼԿԵՄ 3-րդ (1920) համագումարներին։ Աշխատել է որպես Զանգեզուրի (1920), Ջիվանշիրի (Ադրբեջանական ԽՍՀ, 1921), Դիլիջանի (1923) գավառների ԼԿԵՄ կոմիտեների քարտուղար։ 1924-1926 թվականներին եղել է ԼԿԵՄ Կենտկոմի, 1926-1928 թվականներին՝ ԼԿԵՄ Անդրերկոմի քարտուղար։ 1928-1930 թվականներին սովորել է Մոսկվայի կոմունիստական ակադեմիայում։ 1930 թվականին՝ ՀԿԿ Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական) օկրուգկոմի քարտուղար։ 1936-1937 թվականներին աշխատել է որպես ՀԽՍՀ հողագործության ժողկոմ։ Ընտրվել է կուսակցության Անդրերկրկոմի, ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի, ՀամԼԿԵՄ Կենտկոմի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 248)։ |