Գուրգեն Դումանյան
քաղաքական գործիչ
Գուրգեն Դերենիկի Դումանյան (հոկտեմբերի 13, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և առողջապահության ոլորտի գործիչ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։
Գուրգեն Դումանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1979 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Առողջապահության ազգային ինստիտուտ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Դերենիկ Դումանյան |
Քաղաքական կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Երախտագիտության մեդալ |
ԿրթությունԽմբագրել
- 1996-2002 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։
- 2002-2004 թթ. - սովորել և ավարտել է Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնի օրդինատուրան։
- 2004-2007 թթ. - սովորել և ավարտել է Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնի ասպիրանտուրան։ Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 9 գիտական աշխատանքների, 3 ուսումնամեթոդական ձեռնարկների, տեղեկագրերի և 1 մենագրության հեղինակ է։
- 2007-2011 թթ. - սովորել և ավարտել է Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնի դոկտորանտուրան։
Աշխատանքային գործունեությունըԽմբագրել
- 2005-2006 թթ. - Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական։
- 2005-2006 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալ։
- 2006-2010 թթ. - աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում՝ որպես բաղադրիչի ղեկավար։
- 2010-2011 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար։
- 2011 թ. օգոստոսի 2-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն[1]:
- 2012 թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]:
- 2012 թ. ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։
- 2014 թ. մայիսի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ[3]:
- 2014 թ. հուլիսի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրից բխող աշխատանքների համակարգող[4]։
ՊարգևներԽմբագրել
- Երախտագիտության մեդալ (2014)[5]
Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Գուրգեն Դումանյանը ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
Նախորդող Վրեժ Գասպարյան |
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյան 2012 թ. - 15 մայիսի 2014 թ. |
Հաջորդող Հրայր Թովմասյան |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ԳՈՒՐԳԵՆ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. Դ. ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ