Գուստավո Բոու

արգենտինացի ֆուտբոլիստ

Գուստավո Լեոնարդո Բոու (իսպ.՝ Gustavo Leonardo Bou, փետրվարի 18, 1990(1990-02-18)[1][2], Կոնկորդիա, Էնտրե Ռիոս, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ռասինգ» ֆուտբոլային ակումբի հարձակվող։

Գուստավո Բոու
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը  Արգենտինա
Մականուն Pantera
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1990(1990-02-18)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Կոնկորդիա, Էնտրե Ռիոս, Արգենտինա
Հասակ 179 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Ռասինգ (Ավելյանեդա)
Համար 7
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2014 Արգենտինա Ռիվեր Պլեյթ 29 (2)
2012—2013  Արգենտինա Օլիմպո 33 (8)
2013  Էկվադոր ԼԴՈՒ Կիտո 20 (4)
2014  Արգենտինա Խիմնասիա Լա Պլատա 13 (1)
2014—մ․հ․. Արգենտինա Ռասինգ (Ավելյանեդա) 71 (32)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Բոուն «Ռիվեր Պլեյթ» ակումբի սան է։ 2008 թվականի օգոստոսի 10-ին «Կոլոն» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը արգենտինական Պրիմերայում[3]։ Հոկտեմբերի 29-ին «Նյուելլս Օլդ Բոյս» ակումբի դեմ խաղում Գուստավոն խփել է իր առաջին գոլը[4]։ 2012 թվականին վարձավճարային իրավունքներով Բոուն տեղափոխվել է «Օլիմպո» ֆուտբոլային ակումբ և օգոստոսի 28-ին «Խիմնասիա Խուխույ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Պրիմերա Բ-ում[5]։ Սեպտեմբերի 2-ին «Ալդոսիվի» դեմ խաղում Գուստավոն խփել է առաջին գոլը «Օլիմպո» ֆուտբոլային ակումբում[6]։

2013 թվականին Բոուն երկրորդ անգամ այլ ակումբ է տեղափոխվել վարձավճարով։ Նրա նոր ակումբն է դարձել Էկվադորի «ԼԴՈՒ Կիտո» ակումբը։ Հուլիսի 13-ին «Դեպորտիվո Կուենկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Էկվադորի առաջնությունում[7]։ Հուլիսի 21-ին «Բարսելոնա Գուայակիլ» ակումբի դեմ խաղում Գուստավոն դուբլ է ձևակերպել՝ խփելով իր առաջին գոլերը նոր ակումբում[8]։

2014 թվականի առաջին կեսին Բոուն վարձավճարային իրավունքներով հանդես է եկել «Խիմնասիյա Լա Պլատա» ֆուտբոլային ակումբում։ Ամռանը նա տեղափոխվել է «Ռասինգ» ֆուտբոլային ակումբ։ Օգոստոսի 27-ին Սարանդայի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[9]։ 2014 թվականին Բոուն դարձավ Արգենտինայի չեմպիոն։

2015 թվականի փետրվարի 18-ին «Լիբերտադորեսի» գավաթի խաղարկության՝ վենեսուելական «Դեպորտիվո Տաչիրա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Գուստավո Բոուն հետ-տրիկ է ձևակերպել[10]։ Մեկ շաբաթ անց պարագվայական «Գուարանի» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նա կրկին խփել է երեք գոլ[11]։ Ապրիլի 15-ին «Դեպորտիվո Տաչիրա» ակումբի դեմ խաղում նա կրկին աչքի ընկավ Լիբերտորեսի Գավաթի խաղարկությունում[12]։ Առաջնության արդյունքում Բոուն դարձել է լավագույն ռմբարկու։

2016 թվականին Լիբերտադորեսի գավաթի խաղերում Մեքսիկայի «Պուեբլա» ֆուտբոլային ակումբի դեմ նա խփել է երկու գոլ[13][14]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Ռասինգ»

  •   Արգենտինայի չեմպիոն-2014

Անհատական

  • Լիբերտադորեսի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու (8 գոլ) — 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Колон VS. Ривер Плейт 1:1» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ օգոստոսի 10.
  4. «Ривер Плейт VS. Ньюэллс Олд Бойз 1:1» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ հոկտեմբերի 29.
  5. «Химнасии Хухуй VS. Олимпо 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 28.
  6. «Олимпо VS. Альдосиви 4:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 2.
  7. «Депортиво Куэнка VS. ЛДУ Кито 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 13.
  8. «ЛДУ Кито VS. Барселоны Гуаякиль 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 21.
  9. «Расинг Авельянеда VS. Арсенал Саранди 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 27.
  10. «Депортиво Тачира VS. Расинг Авельянеда 0:5» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 18.
  11. «Расинг Авельянеда VS. Гуарани 4:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 24.
  12. «Расинг Авельянеда - Депортиво Тачира 3:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 15.
  13. «Пуэбла vs. Расинг Авельянеда 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 4.
  14. «Расинг Авельянеда vs. Пуэбла 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 11.

Արտաքին հղումներ խմբագրել