Գուսյատնիկովների տուն (ռուս.՝ Дом Гусятниковых), XIX դարի սկզբի առանձնատուն Մոսկվայի կենտրոնում (Լավրուշինսկի նրբանցք, տուն 4, շինություն 1)։ Տան բակում XVII դարի ապարանքներ են (տուն 4, շինություն 4)։ Գուսյատնիկովների տունն ու ապարանքները ունեն մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտների կարգավիճակ[2]։ Այժմ շենքերի տարածքը զբաղեցնում է Տրետյակովյան պատկերասրահը։

Գուսյատնիկովների տուն
Տեսակտեսարժան վայր, շինությունների համալիր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՅակիմանկա
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
XVII դարի ապարանքները

Պատմություն խմբագրել

1630-ական թվականներին ներկայիս շինությունների տեղում գտնվում էր ջուլհակ Ֆեոդոր Գուսյատնիկովի արվարձանային դաստակերտը[3]։

Բակի խորքում XVII դարի ապարանքներ են։ Հարուստ արվարձանային ապարանքը կառուցվել է, ենթադրաբար, ստրելեցների խռովություններից հետո, մոտավորապես 1680-1690-ական թվականներին[4]։ Շինության հիմքում նախասենյակով բաժանված երկու ապարանք է[5]։ XVIII դարի երկրորդ կեսին ապարանքները պատկանել են առաջին գիլդիայի վաճառականներ Անդրոնովներին, որոնք զբաղվում էին գինու առևտրով։ Նրանց օրոք ապարանքները զգալիորեն վերակառուցվել են և ընդլայնվել[4]՝ ձեռք բերելով հատակագծի Լ-աձև տեսք[3]։ Ներկայումս ապարանքների ճակատների սկզբնական դեկորը կորսված է և ծածկված է սվաղով, ներքնահարկը գրեթե թաքնված է գետնի տակ[3]։

XIX դարի սկզբին դաստակերտը պատկանել է պետական խորհրդական Ֆ. Ս. Գոլուբցովին, որը հետագայում այն վաճառել է իր կնոջը՝ Սավելևային[3]։ 1822 թվականին դաստակերտի տարածքում, Լավրուշինսկի նրբանցքի կարմիր գծով, կառուցվել է փոքր երկհարկանի առանձնատուն ամպիր ոճով։ Առանձնատան միջնամասը երկրորդ հարկում ընդգծված է տոսկանյան սյունասրահ ունեցող ելունով, որը կազմված է չորս հաստ կիսասյուներով։ Վերջիններիս հաստ եզրաշերտերը իջեցված են ընդունված կարգով սահմանված տեղից դեպի ներքև (սյունագլխի բարձիկի՝ էքինի տակ)[5]։ Սկզբնապես բակային ճակատը զարդարել են կողային ելունները։ 1832 թվականին նրանցից մեկին կցակառուցվել է երկհարկանի շինություն։ XXI դարի սկզբի վերանորոգումից հետո ցոկոլային հարկում բացվել են պատուհաններ, իսկ կիսասյուների խոյակներն աղավաղվել են[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. Дом, начало XIX в. Во дворе палаты XVII в. Արխիվացված 2018-05-15 Wayback Machine // data.mos.ru
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Денис Дроздов Переулки Замоскворечья
  4. 4,0 4,1 Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 785—786. — ISBN 978-5-227-04274-3
  5. 5,0 5,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 247. — 512 с. — ISBN 5-274-01624-3