Գուշակը (նկար, Պյացետա)
«Գուշակ» (իտալ.՝ L'indovina), վենետիկյան գեղանկարչության դպրոցի ներկայացուցիչ, իտալացի գեղանկարիչ Ջովանի Բատիստա Պյացետայի (1683—1754) նկարը։ Ստեղծվել է 1740 թվականին։ 1887 թվականից պահպանվում է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահ։
Գուշակը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Giovanni Battista Piazzetta? |
տարի | 1740 |
բարձրություն | 154 ± 1 սանտիմետր |
լայնություն | 114 ± 1 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ակադեմիայի պատկերասրահ |
հավաքածու | Ակադեմիայի պատկերասրահ |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Indovina by Giovanni Battista Piazzetta (1740-1745, Accademia) Վիքիպահեստում |
Նկարի անվանումն առաջացել է կնոջ դիրքից, որը պատկերված է թիկունքի կողմից և կարծես ձեռքը մեկնել է հանդուգն աղջկան․ խոսակցության թեման աջ կողմում գտնվող երկու տղամարդիկ են։ Գուշակի նրբաճաշակ և անամոթ դիրքում նկատելի է վարպետի հասուն ձեռքը․ հավատարիմ մնալով գեղանկարչության էֆեկտներին, նկարիչը թողնում է իր վաղ շրջանի աշխատանքների դրամատիկ նրբերանգները և անդրադառնում է երանգների հաղորդմանը, որոնցում թրթռում են երանգների փոփոխություններն ու անսովոր կիսաստվերները։ Կտավի տաք երանգները կարծես մինչև խորքերը լցված են լույսով։
Գոյություն ունի գուշակի կերպարի մեկնաբանման մի քանի վարկած․ այն կարող է ակնարկ հանդիսանալ աջ կողմում գտնվող երիտասարդներից մեկի գաղտնի սիրո «հաղորդակցմանը», կամ, հնարավոր է սա անառակաբարո Վենետիկի այլաբանությունն է՝ շվայտ աղջկա կերպարով։
Գրականություն խմբագրել
- «Ակադեմիայի պատկերասրահ։ Վենետիկ»։ Հրատ. Լուչիի Իմպելուզո։ (Gallerie Dell'accademia: Venezia), «ԲՄՄ», էջ 160. — 3000 հատ, ISBN 5-88353-246-2։