Գուշակումով թխվածքաբլիթ

Գուշակությունով թխվածքաբլիթ (անգլ.՝ Fortune cookie), հրուշակեղենի արտադրանքը հատուկ ձև ունեցող թխվածքաբլիթի տեսքով։ ԱՄՆ-ում շատ ռեստորանների ֆիրմային ապրանք է, որը, որպես կանոն, վանիլային թխվածքաբլիթ է, որոնցից յուրաքանչյուրի մեջ դրված է մի կտոր թուղթ՝ իմաստուն ասույթներով, աֆորիզմներով կամ մարգարեություններով։ Թուղթը կարող է ներառել չինական արտահայտությունների թարգմանություններ կամ երջանիկ թվերի շարք[1]։

Գուշակումով թխվածքաբլիթ
Գուշակումով թխվածքաբլիթի բաղադրիչները
Ենթատեսակթխվածքաբլիթ
Առաջացման երկիր ԱՄՆ
 Fortune cookies Վիքիպահեստում

Պատմություն և արտադրություն խմբագրել

Այս բլիթները ծառայել աղանդեր չինական ռեստորաններում ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում, բայց դրանք չեն եղել Չինաստանում։ Թխվածքաբլիթի ճշգրիտ ծագումը հայտնի չէ, սակայն տարբերակների մեծ մասը հանգում է նրան, որ դրանք ԱՄՆ են բերվել 20-րդ դարի սկզբին ճապոնացի և չինացի ներգաղթյալների կողմից։ Թեև այդ քաղցրավենիքի նախատիպը ծագել է դեռևս 19-րդ դարում ճապոնական տաճարներում[2], և նրանք էլ մեծ մասամբ սկսել են արտադրել դրանք Ամերիկայում, բայց այդ աղանդերն սկսել է ասոցացվել Չինաստանի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ճապոնացիներն ու ճապոնական ծագում ունեցող ամերիկացիները զանգվածաբար տարվել են համակենտրոնացման ճամբար, իսկ թխվածքաբլիթների արտադրությունը շարունակել են չինացիները։

Այս տեսակի բլիթները արտադրությունը շահութաբեր բիզնես է։ Ամեն տարի աշխարհում արտադրվում է մոտ 3 միլիարդ թխբածքաբլիթ, որոնց ճնշող մեծամասնությունը սպառվում է Միացյալ Նահանգներում[3]։ Նման թխվածքաբլիթի խոշորագույն արտադրողն է Wonton Food Inc. ընկերությունը (գլխամասային գրասենյակը գտնվում է Բրուքլինում (Նյու Յորք), որն արտադրում է 4,5 մլն թխվածքաբլիթ մեկ օրում։ Այլ խոշոր արտադրողներ են Baily International-ը Միջին Արևմուտքում, Peking Noodles-ը Լոս Անջելեսում, Печенье Удачи-ն Ռուսաստանում և Ցանկությունների գործարանը հետխորհրդային տարածքում։ Նրանցից բացի միասին կան նաև այլ փոքր արտադրողներ։ Բացի ԱՄՆ-ից, դրանք մատուցվում են Ավստրալիայի, Բրազիլիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Մեքսիկայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի և մի շարք այլ երկրների չինական ռեստորաններում։

Մշակույթում խմբագրել

  • Դարեն Արոնոֆսկու «Գուշակությունով թխվածքաբլիթներ» կարճամետրաժ ֆիլմը (1991 թվական)։
  • Թոմաս Ռոբի «Գուշակությունով թխվածքաբլիթներ» գեղարվեստական ֆիլմը (1999 վական)։
  • 2013 թվականին ճապոնական AKB48 փոփ խումբը թողարկել է «Koisuru Fortune Cookie» երգը, իսկ այդ խմբի երկու «քույրերը» թողարկել են իրենց երգերը՝ ինդոնեզական JKT48 խումբը՝ «Fortune Cookie Yang Mencinta» երգը, չինական SNH48 խումբը՝ «Ài de xìngyùn qū qí» երգը։
  • Գուշակությունով թխվածքաբլիթներն առկա են Game Shadow Warrior (2013) խաղում․ դրանք վերականգնում են 25 միավոր առողջությում և պարունակում են տարբեր կատակներ ու հումորային մեջբերումներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fortune Cookie Fortune». Snopes.com (անգլերեն).
  2. TSarochka (2 окт 2014). «Почему в Китае ничего не знают о печенье с предсказаниями?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  3. Lee, Jennifer (2008 թ․ հունվարի 16). «Solving a Riddle Wrapped in a Mystery Inside a Cookie». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուշակումով թխվածքաբլիթ» հոդվածին։