Գումա Սոռիլյա
Գումա Սոռիլյա (իսպ.՝ Guma Zorrilla de San Martín Muñoz, դեկտեմբերի 28, 1919, Մոնտեվիդեո, Ուրուգվայ - հուլիսի 19, 2001, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի թատերական նկարիչ, բեմանկարիչ[1]։
Գումա Սոռիլյա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1919 |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Վախճանվել է | հուլիսի 19, 2001 (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող և վիզուալ արտիստ |
Հայր | José Luis Zorrilla de San Martín? |
ԿենսագրությունԽմբագրել
Գումա Սոռիլյան ծնվել է 1919 թվականին Մոնտեվիդեոյում քանդակագործ Խոսե Լուիս Սոռիլյայի և Գումա Մունյոս դել Կամպոյի ընտանիքում։ Ունեցել է չորս քույր[2]։ Մանուկ հասակից նկարել է[3], և նրա ջրաներկերը, գունամատիտով նկարներն ու գծանկարները ցուցադրվել են Amigos del Arte-ում[4]։
Սոռիլյայի կարիերան սկսվել է Բունես Այրեսում, երբ նա թատերական և կինեմատոգրաֆիական ստեղծագործական ծառայություններ էր մատուցում քրոջը՝ դերասան և ռեժիսոր Չինա Սոռիլյային։ Գումայի աշխատանքները հայտնվեցին Ազգային կոմեդիայի և Սոլիս թատրոններում։
Ուրուգվայում և Արգենտինայում աշխատել է տարբեր ռեժիսորների ու դերասանների հետ, այդ թվում` Օմար Գրասոյի, Անտոնիո Լառետայի, Էստելա Մեդինայի, Դադ Սֆեիրի, Կառլոս Պերսիավալեյի։ Զգեստներն ընտրել է հեշտությամբ՝ դրանք ներգրավելով տեսարանի շրջանակներում։
Առանձնակի հաճույքով է ստեղծել 19-րդ դարի Belle Époque շրջանի զգեստները։ Համագործակցել է Ávila-Martínez Mieres ընկերության հետ։ Մոնտեվիդեոյի քաղաքային թատրոնում ձևավորել է «Ճայը», La pulga en la oreja, Un enredo y un marqués և La Dorotea ներկայացումները։
Թատերական ներկայացումներԽմբագրել
- Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիտ»
- Թոռնտոն Ուայլդերի «Մեր քաղաքը»
- Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո»
- Եվրիպիդեսի «Մեդեա»
- El honor no es cosa de mujeres (Նորմա Ալեանդրոյի հետ)
Ֆիլմերի ձևավորումԽմբագրել
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացել է Ուգո Էստրասուլասի հետ։ Զույգն ունեցել է վեց երեխա։
ՄահԽմբագրել
Սոռիլյասը մահացել է 2001 թվականին Մոնտեվիդեոյում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Los vestuarios de una notable diseñadora» (Spanish)։ դեկտեմբերի 16, 2012։ Վերցված է հուլիսի 19, 2016
- ↑ «Guma Zorrilla, hermana de China, en el recuerdo» (Spanish)։ La Nación։ օգոստոսի 12, 2001։ Վերցված է հուլիսի 19, 2016
- ↑ «Guma por China» (Spanish)։ La Red 21։ հուլիսի 14, 2001։ Վերցված է հուլիսի 19, 2016
- ↑ Langleib Macarena (December 2012)։ «Artista del género» (Spanish)։ Վերցված է հուլիսի 19, 2016