«Գումարած մեկ», ռեժիսոր Օքսանա Բիչկովայի ֆիլմ-մելոդրաման, որը թողարկվել է 2008 թվականին։

Գումարած մեկ
ռուս.՝ Плюс один
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորՕքսանա Բիչկովա
Սցենարի հեղինակՕքսանա Բիչկովա և Նինա Գրինշտեյն
ԴերակատարներՄադլեն Ջաբրայիլովա և Ջեթրո Սքիններ
Տևողություն100 րոպե

Սյուժե խմբագրել

Թարգմանչուհի Մաշային (Մադլեն Ջաբրաիլովա) խարդախ գործարք են առաջարկում. Մոսկվայում ընկերակցել Մեծ Բրիտանիայից եկած տիկնիկագործ Թոմին (Ջետրո Սկիներ), որը գալիս է տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանների հետ դասընթացներ անցկացնելու համար։ Առաջին հայացքից հերոսները շատ քիչ ընդհանրություններ ունեն. Մաշան լուրջ է վերաբերում կյանքին, և նրա համար կարևոր է հասարակության կարծիքը, իսկ Թոմն աշխարհն ընկալում է որպես թատրոն, խաղ։ Բայց երկուսն էլ միայնակ են (Մաշան ամբողջ կյանքն անցկացրել է բառարանների հետևում, իսկ Թոմի միակ ընկերն ու զրուցակիցը տիկնիկ-ձեռնոցն է, որից նա մի վայրկյան անգամ չի բաժանվում), և դա նրանց մտերմացնում է։ Սիրահարվելով Թոմին՝ Մաշան փոխվում է, իսկ երբ գալիս է բաժանման պահը, նա հեշտությամբ բաց է թողնում Թոմին։ Նա պատրաստ է նոր կյանք սկսել։

Դերասաններ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Ջետրո Սքիներ՝ մրցանակ լավագույն տղամարդու դերի համար «Կինոտավր» Ռուսական բաց կինոփառատոնում[1]
  • Մադլեն Ջաբրաիլովա՝ մրցանակ լավագույն կանացի դերի համար «Ժպտա՛, Ռուսաստան» Ռուսական 9-րդ բաց փառատոնում[2]
  • «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Վիբորգյան հաշիվ» մրցույթի շրջանակներում մեծ «Ոսկե նավակ» լավագույն ֆիլմի համար[3]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jethro Skinner». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  2. Актриса Мадлен Джабраилова: биография, личная жизнь, роли, фильмы
  3. KinoGlaz