Գուզյե Նեդերհոստ (հոլ.՝ Guusje Barbara Augustine Nederhors, փետրվարի 4, 1969(1969-02-04)[1][2], Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - հունվարի 29, 2004(2004-01-29)[1][2], Հաագա, Նիդերլանդներ), նիդերլանդացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ և բանաստեղծուհի։

Գուզյե Նեդերհոստ
Ծնվել էփետրվարի 4, 1969(1969-02-04)[1][2]
ԾննդավայրԱմստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 29, 2004(2004-01-29)[1][2] (34 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավարուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Գուզյե Նեդերհոստը ծնվել է 1969 թվականի փետրվարի 4-ին, Ամստերդամում (Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ)։

1991 թվականին նա սկսել է ֆիմային կարիերան։ Նա հայտնի է դառնում «Լավ ժամանակներ, վատ ժամանակներ» սերիալում Ռոս Ալբերտս դը Յագերի դերով։ Այդ սերիալում նկարահանվել է 1992-2000 թվականներին։

1995 թվականին նա նաև սկսում է իր կարիերան որպես երգչուհի և երգերի հեղինակ։ Նրա առաջին երգերից մեկը՝ «Ademnood»-ը դարձավ հիթ։ Նրա մյուս երգերը ևս հաջողություն ունեցան։ Գուզյեն գրել է շատ երգեր երեխաների համար։

2003 թվականին նա որոշեց իրեն փորձել մանկակգրի դերում։ Մահվանից մի քանի ամիս առաջ նա գրում էր գիրք, որը նաև պետք է թողարկվեր CD-ի վրա։

Գուզյե Նեդերհոստը ամուսնացած է եղել երկու անգամ, ունեցել է մեկ երեխա։ 1998 թվականի հուլիսին նա ամուսնացել է փաստաբան Սանդերա Դիկոֆայի հետ, սակայն այդ ամուսնությունը վերջանում է ամուսնալուծությամբ։ 2003 թվականի սեպտեմբերի 17-ին երկրորդ անգամ ամուսնանում է Դիանդա Վուստհոֆայի հետ։

Որդու ծնվելուց հետո Գուզյեն իմանում է, որ նա հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով։ 2004 թվականի հունվարի 29-ին նա մահանում է հենց այդ հիվանդությունից և թաղվում է 2004 թվականի փետրվարի 4-ին, երբ նա պետք է դառնար 35 տարեկան։ Հուղարկավորման արարողությանը ներկա էին այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ջոնի դե Մոլը, Կատյա Սխյուրմանը, Քրիս Զեգերսը, Վենդի վան Դեյկը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուզյե Նեդերհոստ» հոդվածին։