Լագաշ
Լագաշ, հին շումերական վաղ ստրկատիրական պետություն (ժամանակակից Իրաքի տարածքում)։ Սկզբնաղբյուրներում հիշվում է մ.թ.ա. 26-րդ դարից մինչև Սելևկյանների ժամանակաշրջանը (մ.թ.ա. 2-րդ դարի)։
Բնակավայր | ||
---|---|---|
Լագաշ | ||
Երկիր | Իրաք | |
Հիմնադրված է | մ.թ.ա. 25-րդ դար թ. | |
| ||
Վերելք
խմբագրելՎերելք է ապրել Ուր-Նանշեի հիմնած դինաստիայի ժամանակ (մ.թ.ա. 26-24-րդ դարերին)։
Շինարարություն
խմբագրելԿառուցվել են ջրանցքներ, ստեղծվել է ոռոգման ցանց։ Մ.թ.ա. 24-րդ դարի Աքքադի թագավոր Մարգոն Հինը գրավել է Լագաշը։ Նոր վերելք է ապրել Գուդեայի ժամանակ (մ.թ.ա. 22-րդ դարում)։ Նրա օրոք Լագաշի ազդեցությունը տարածվել է Շումերի զգալի մասում։ Մ.թ.ա 21-րդ դարին Լագաշը վերջնականապես կորցրել է իր տնտեսական և քաղ․ նշանակությունը։ 1877-ից Լագաշի տարածքում կատարվել են հնագիտական պեղումներ (Է. դը Սարզեկ, Գ. Քրոս, Ա. դը Ժենույակ, Ա. Պառո)։ Գտնվել են էաննաթումի աղյուսը՝ ռազմական տեսարաններ պատկերող բարձրաքանդակներով, Լուգալանդայի, Օւրուինիմգինայի, Գուդեայի արձանագրությունները, արխիվը, որոնք կարեոր տեղեկություններ են տալիս հասարակական-տնտեսական հարաբերությունների, առևտրի, շինարարության մասին։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագաշ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 466)։ |