Գորտուկը փնտրում է հորը
«Գորտուկը փնտրում է հորը» (ռուս.՝ Лягушонок ищет папу), Ռոման Կաչանովի խորհրդային անիմացիոն ֆիլմը, որը թողարկվել է 1964 թվականին։ 1960-ական թվականներին «Սոյուզմուլտֆիլմ» տիկնիկների միավորված ընկերության ստեղծած ամենավառ աշխատանքներից մեկն է[2]։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Գենադի Ցիֆերով և Հենրիխ Սապգիր |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա[1], Միխայիլ Յանշին, Ռինա Զելյոնայա, Էրաստ Գարին և Անատոլի Պապանով |
Երաժշտություն | Միխայիլ Զիվ |
Օպերատոր | Իոսիֆ Գոլոմբ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1964 |
«Այո, Կաչանովի ֆիլմերը և հերոսներին սիրում են բոլորը՝ անկախ սեռից, տարիքից կամ քաղաքացիությունից։ Դժվար գտնվի աշխարհում մի մարդ, որը երջանիկ չի ժպտացել՝ հիշելով բոլոր չափանիշներով ամբողջապես հանճարեղ «Ձեռնոց» կամ «Գորտուկը փնտրում է հորը…» ֆիլմերը»[3]։ - Ն. Վասիլկովա
|
Սյուժե
խմբագրելՓոքրիկ գորտուկը փնտրում է հորը, բայց չի կարողանում գտնել նրան, որը կարող էր պաշտպանել իրեն և խաղալ իր հետ։ Նա շրջանցում է տարբեր գազանների, որոնք իրենից մեծ էին։ Եվ բոլորը նրան հալածում էին։ Բայց հանկարծ նա խոտերի մեջ տեսնում է մի փոքրիկ մորեխի, որը լաց էր լինում. նա ևս հայր չուներ։ Եվ այդ ժամանակ գորտը ասում է․ «Լաց մի՛ եղիր։ Ես կլինեմ քո հայրը»։
Հնչյունավորում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ռինա Զելյոնայա | Գորտիկ |
Անատոլի Պապանով | Կոկորդիլոս |
էրաստ Գարին | մենակյաց Խեցգետին |
Միքայել Յանշին | Գետաձի |
Կլարա Ռումյանովա | Ծղրիդ |
Վլադիմիր Գերցիկ | Հեղինակի կողմից |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Георгий Бородин. «Киностудия „Союзмультфильм“» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор, new.souzmult.ru.
- ↑ Наталья Василькова Роман Качанов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2