Գորտնուկ ցիկուտային

բույսերի տեսակ
Գորտնուկ ցիկուտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Ranunculeae
Ցեղ Հրանունկ (Ranunculus)
Տեսակ Գորտնուկ ցիկուտային (R. cicutarius)
Միջազգային անվանում
Ranunculus cicutarius

Գորտնուկ ցիկուտային (լատին․՝ Ranunculus cicutarius), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Բազմամյա թավամազ բույս է։ 15-40 սմ երկարությամբ ցողունը ճյուղավորված է։ Երկարավուն գծային մասերով ստորին տերևները փետրաձև են և ունեն երեք հատված սեգմենտ։ Ծաղիկները դեղին են[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի (Կապան քաղաքի և Ներքին Հանդ, Ծավ գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Ղարաբաղում, Թալիշում և Իրանում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1300 մ բարձրությունների վրա, կաղնու–բոխու անտառում, սոսու պուրակում, շիբլյակում, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս ամիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայաստանում գտնվում է ընդհանուր տարածման արևմտյան սահմանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ամբողջ պոպուլյացիան պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.