Գորիսի երկրագիտական թանգարան
թանգարան Գորիս քաղաքում
Գորիսի երկրագիտական թանգարան, Գորիսի տարածաշրջանը ներկայացնող երկրագիտական թանգարան, որ գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Գորիսի երկրագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սյունիքի մարզ |
Հասցե | Մաշտոցի փողոց 5 |
Կայք | myarmenia.si.edu/en/guide/experience/tour-goris-local-lore-museum/ |
ՊատմությունԽմբագրել
Գորիսի Երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1948թ․։ Մարզի առաջին թանգարանն է։ Խորհրդային տարիներին տեղակայված է եղել քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ 1991թ․ Հայաստանի անկախացումից հետո և Ղարաբաղյան պատերազմի տարիներին թանգարանը հանվել և կոնսերվացվել է։ 2001թ․ վերաբացվել է Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարածքում և գործում է մինչ այսօր։[1]
ՀավաքածուԽմբագրել
Թանգարանում կենտրոնացված են տարածաշրջանի պատմությունն ու մշակույթն արտացոլող 5300 և ավելի միավոր ցուցանմուշ։ Ունի հնագիտական հարուստ հավաքածու։Հատկապես ուշագրավ են եզակի համարվող Հնգադեմ կուռքն (մ․թ․ա․ 2-րդ հազ․) ու Առյուծի արձանիկը (մ․թ․ա 8-7-րդ դդ․)։[1]
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |