Հնգադեմ կուռք, Ք.ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող քարե հնգադեմ արձան։

Հնգադեմ կուռք

Բնութագիր խմբագրել

Արձանը հայտնաբերվել է Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղում, որը գտնվում է քաղաքից 24 կմ հեռավորության վրա։ Շրջակայքը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ՝ եկեղեցիներ, քարավանատներ, դամբարանադաշտեր, խաչքարերով գերեզմանոցներ, կամուրջ և այլն։ Նոր գյուղը փռված է հնագույն բնակավայրի և դամբարանադաշտի վրա։ Արձանը հայտնաբերվել է պատահականորեն տնաշինական աշխատանքների ժամանակ։ Տարածքում լուրջ հնագիտական հետազոտություններ չեն իրականացվել։ Արձանը թանգարան է բերվել 1950-1960 թթ․։

Հնգադեմ կուռքի պաշտամունքի հետքեր կան նաև հնդկական, եգիպտական և այլ քաղաքագակրթություններում։

Գրականություն խմբագրել

  • Օնիկ Խնկիկյան, «Սյունիքը ուրարտական ժամանակաշրջանում (ըստ հնագիտական տվյալների)», 2016 թ․
  • Hayk Avetisyan, Artak Gnuni, Gagik Sarkgsyan, Arsen Bobokhyan, Henry Danielyan, "Human Images from the Eastern Urartian Periphery: Anthropomorphic Sculpture of Syunik on the Cusp of the 2nd and 1st Millenia BC," 2019