Գորե (կղզի)
Գորե կղզի (ֆր.՝ Île de Gorée), փոքր կղզի Սենեգալում։
![]() | |
Տեսակ | կղզի, Մշակութային ժառանգություն, Communes d'arrondissement of Senegal?, քաղաքային տարածք և car-free place? |
Երկիր | Սենեգալ |
Վարչատարածքային միավոր | Plateau/Gorée Arrondissement? |
Մասն է | Four Communes? |
Մակերես | 0,182 |
Անվանված է | Խուդերեյդե |
![]() | |
![]() | |
Կղզին տեղակայված է է Դակարի նավահանգստից 2,5 կմ դեպի հարավ, հանդիսանում է մայրաքաղաքային շրջանի կոմունան։ Գորեի տարածքը կազմում է ընդամենը 0,182 կմ² (900 մ երկարությամբ և 350 մ լայնությամբ անկանոն ձևով ձգված կղզի), սակայն բնակչությունը, 2007 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ կազմել է 1102 մարդ, խտությունը գերազանցում է 6000 մարդ/կմ²։ Կղզին զբոսաշրջային օբյեկտ է, նրանում արգելված է ավտոմեքենա օգտագործել։ Գորեն Դակարի հետ կապված է լաստանավային անցումով։
Պատմություն Խմբագրել
Եվրոպացիների համար Գորեն 1444 թվականին հայտնաբերել է պորտուգալացի ծովագնաց Դինիշ Դիաշը, որից հետո կղզին մտել է պատմության մեջ որպես 15-19-րդ դարերում ստրկավաճառության խոշորագույն կենտրոններից մեկը՝ պորտուգալացիների, հոլանդացիների, անգլիացիների և ֆրանսիացիների խնամակալության ներքո[1]։ Ստրկավաճառությունից բացի Անգլիայի և Ֆրանսիայի հսկողությամբ վաճառել են գենտանուշ, կաշի, ոսկի, համեմունքներ[2]։
1677 թվականին կղզին նվաճել է Ֆրանսիան։ 1758 թվականին Յոթնամյա պատերազմի ընթացքում Գորե կղզին նվաճել է Մեծ Բրիտանիան և վերահսկել այն մինչև 1763 թվականը[2]։
19-րդ դարի կեսից Դակարի հիմնադրումից և ստրկավաճառության դադարեցումից հետո Գորեն աստիճանաբար սկսել է անկում ապրել։ Եթե 1891 թվականին Գորեի բնակչությունը կազմել է 2,1 հազար մարդ, իսկ Դակարում՝ 8,7 հազար բնակիչ, ապա արդեն 1926 թվականին՝ 700 և 33 679 համապատասխանաբար։ Կղզու տարածքում լավ վիճակում պահպանվել են ստրուկներին պահելու համար շինություններ, ինչպես նաև ստրկավաճառների տներ։
1978 թվականին կղզին մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշակութային օբյեկտների ցանկում[3]։ 1996 թվականին, երկրի վարչական կառուցվածի բարեփոխումից հետո, Գորեն դարձել է Դակարի 19 կոմունաներից մեկը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Центр всемирного наследия — Остров Горе
- ↑ 2,0 2,1 «ЭСБЕ/Горея — Викитека»։ ru.wikisource.org։ Վերցված է 2019-08-30
- ↑ Island of Gorée — UNESCO World Heritage Centre
Արտաքին հղումներ Խմբագրել
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 26 ռուս.. • անգլ.. • ֆր. |
- Մեդիաֆայլեր Остров Горе́ թեմայով Վիքիպահեստում:
- «Официальный сайт Горе́»։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-15-ին
- Goree and the Atlantic Slave Trade
- Gorée Archaeology Archived 2017-07-24 at the Wayback Machine.
- «Остров Горе»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-12-ին